Չհրապարակված լուսանկարներ Յանայի եւ Սուրենի էկզոտիկ հանգստից

Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանը մեկ շաբաթ է` իրենց հանգիստն են վայելում Թաիլանդում: Հաղորդավար-ամուսինները BRAVO.am-ին պատմել են իրենց ուղեւորության հետաքրքիր մանրամասները` տրամադրելով նաեւ դեռեւս չհրապարակված լուսանկարներ: 

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


«Առաջին անգամ ենք այստեղ: Ուզում էի էկզոտիկ որեւէ երկրում լինել՝ հեռու առօրյայից, քաղաքակիրթ կյանքից: Երեք վայրից` Բալի, Մալդիվյան կղզիներ եւ Թաիլանդ, ընտրեցինք հենց վերջինը, քանի որ լուսանկարները տեսնելով՝ միանգամից սիրահարվեցի»,-ասել է Յանան:

Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Զույգին հատկապես գրավել է Փհի-Փհի կղզին.«Էկզոտիկ եւ աննկարագրելի գեղեցկությամբ վայր է: Կարծում եմ` յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ պետք է սեփական աչքերով տեսնի այն: Ի դեպ, այնտեղ է նկարահանվել Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ հայտնի «Անիծվածների կղզի» ֆիլմը»:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Ամուսինների հանգիստն ակտիվ է եւ շատ հագեցած.«Նախաճաշից հետո ծով ենք գնում, իսկ օրվա երկրորդ մասն անցնում է շրջագայություններով եւ զբոսանքներով: Ամեն օր ինձ թվում է, թե նոր ենք եկել. ժամանակը շատ արագ է անցնում: Շատ լավ տպավորություններ ունենք. այլ մթնոլորտ է, մշակույթ, այլ կենցաղ ու ապրելակերպ, որը շատ շուտ դառնում է քոնը»,-նշել է Յանան:

Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Հաղորդավարներն արձակուրդը վայելում են առանց Ադելի: Ինչպես նշել են՝ շատ են կարոտում իրենց դստերը, թեեւ օրվա ընթացքում մի քանի անգամ «Skype»-ով տեսնում են միմյանց եւ զրուցում:):  

Comments
Loading...