Մինչև ծերություն աշխատելը երկար կյանքի երաշխիք է. գիտնականներ

Օրեգոնի համալսարանից հետազոտողները պարզել են, որ աշխատանքը 60-70 տարեկանում կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ կենսաթոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է: Միաժամանակ, ազդեցությունը քիչ է կախված առողջական վիճակից, ասվում է Journal of Epidemiology and Community Health-ում հրապարակված հոդվածում:

Գիտնականները պարզել են, որ եթե առողջ մարդիկ թոշակի են անցնում 65 տարեկանում կենսաթոշակային տարիքից մեկ տարի ուշ (հետազոտությունը կատարվել է ԱՄՆ-ում), ապա նրանք նվազեցնում են վաղ մահվան ռիսկը 11%-ով: Միաժամանակ, մահվան պատճառները կարող են ցանկացած լինել: Իրենց անառողջ համարողները ևս ավելի շատ են ապրում, եթե շարունակում են աշխատել:

Մասնագետները վերլուծել են 1992-2010թթ. երկարատև հետազոտության ընթացքում հավաքված տվյալները:

Թույլ առողջությունը պատճառներից մեկն է, որ մարդիկ վաղ են թոշակի անցնում: Այդ գործոնի ազդեցությունը բացառելու համար գիտնականները մասնակիցներին բաժանել են 2 խմբի՝ նրանց, ում համար վատ ինքնազգացողությունը աշխատանքից հրաժարվելու պատճառ է դարձել, և նրանց, ովքեր նշել են, որ այլ պատճառով են թոշակի անցել: Պարզվել է, որ նույնիսկ անառողջ մարդիկ, որոնք մեկ տարի ավել են աշխատել, վաղ մահվան ռիսկը նվազեցրել են 9%-ով:

Գիտնականների խոսքով՝ այդպիսի ազդեցություն կարող է լինել ոչ բոլորի դեպքում, սակայն աշխատանքը կարող է շատ տնտեսական և սոցիալական օգուտներ բերել, որոնք պոտենցիալ կերպով ազդում են կյանքի տևողության վրա:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments