Հայտնի է դարձել երեխաների համար ամենավտանգավոր կենցաղային քիմիան

Ամերիկացի գիտնականները, վերլուծելով տարբեր լվացող նյութերի ազդեցությունը երեխաների վրա, անվանել են ամենավտանգավոր միջոցները, հայտնում է healthyliving.com.ua-ն:

Նրանք ուշադրություն են դարձրել շտապ օգնության կանչերի վրա, որոնք ստացել են Վիրջինիա նահանգի թունաբանական կենտրոնները 2 տարվա ընթացքում: Բոլոր դեպքերի 60%-ում դեր են ունեցել հաբերի և պարկուճների ձևով փաթեթավորված լվացող միջոցները: Հենց այդ միջոցներն են այժմ գերադասում տնային տնտեսուհիները:

Նշենք, որ ամենածանր կլինիկական ազդեցությունները` կոման, ներքին օրգանների այրվածքները և այտուցումները, շնչառական և սրտի հետ կապված խնդիրները, գրանցվել են գունավոր լվացող պարկուճների հետ երեխայի շփվելու հետևանքով:

Հետազոտությոն հեղինակները խորհուրդ են տալիս ռիսկի չդիմել և օգտագործել սովորական լավացող միջոցներ, ինչպես նաև դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղում:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...