Latest 10 episodes

Ե՞րբ է կինը դադարում թագուհի լինել

Յուրաքանչյուր կին ծնվում է թագուհի՝ հիասքանչ և՛ արտաքնապես, և՛ ներքուստ: Կնոջ ներքին գեղեցկությունն արտացոլվում է նրա վարքում և ինքն իր հանդեպ վերաբերմունքում:

Յուրաքանչյուր կին պետք է հիշի, որ ստեղծված է սիրո և ուրախության համար: Հենց նա է լույս բերում այս աշխարհ: Ահա մի քանի օրինակներ, թե երբ է կինը դադարում լինել իրական թագուհի:

Եվ այսպես, յուրաքանչյուր կին դադարում է լինել թագուհի, երբ․

1. Չի գնահատում և չի հարգում ինքն իրեն:

2. Դադարում է խնամել իր արտաքինը:

3. Դադարում է գնահատել սերը:

4. Կոկետություն չի անում:

5. Վերածում է սեքսը կարծրատիպային կենցաղային հարաբերությունների:

6. Ապրում է միայն ինչ-որ մեկի համար:

7. Սկսում է խնայել իր վրա:

8. Դադարում է ցանկանալ նոր զգացողություններ, ճանապարհորդություններ գնումներ, երեկույթներ:

9. Չի ցանկանում նորացնել զգեստապահարանը:

10. Ամբողջությամբ տարվում է ընտանիքի հոգսերով:

11. Համարում է, որ ամենակարևորն ընտանեկան հարմարավետությունն է և կուշտ ամուսինը:

12. Մշտական վախերի, սթրեսների և ապրումների մեջ է՝ դառնում է տանտիկին:

13. Խուճապի աստիճանի վախենում է կորցնել ամուսնուն, ամեն կերպ հարմարվում է նրան:

14. Միաժամանակ համոզված է, որ ամուսինը ոչ մի տեղ չի գնա:

15. Իր վրա է վերցնում ընտանիքի ֆինանսական հոգսերը՝ դառնալով «աշխատավոր ձի»:

16. Իր վրա է վերցնում տղամարդու աշխատանքը:

17. Համակերպվում է տարիքի հետ:

18. Ապրում է հիշողություններով, անընդհատ նայելով հին նկարների ալբոմը:

19. Նայում է ուրիշներին գնահատող, բացասական հայացքով:

20. Երբեք բարի ձևով չի նախանձում:

21. Մշտապես ինչ-որ բանի համար անհանգստանում է և վրդովվում:

Եվ այս կերպ թագուհին աստիճանաբար մահանում է և նրա մեջ արթնանում է «մորքուրը» և, ցավոք, մեկընդմիշտ:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: