Ինչու չի կարելի բղավել երեխայի վրա. գիտնականներ

Երեխայի վրա հաճախ բղավելը կարող է հանգեցնել ամենալուրջ հետևանքների, որոնք կարող են անդրադառնալ նրա ֆիզիկական վիճակի վրա և նույնիսկ հանգեցնել ճարպակալման: Այսպիսի եզրակացության են եկել Այովայի գիտնականները: Հետազոտության արդյունքների մասին գրում է Fox News-ը:

«Կոպտությունը դաստիարակության գործընթացում հանգեցնում է ֆիզիկական, առողջական խնդիրների, և կարևոր չէ՝ արդյոք երկրորդ ծնողը ձգտո՞ւմ է փոխհատուցել առաջինի ագրեսիան»,- ասում է հետազոտության հեղինակ Թոմաս Շոֆիլդը:

Իր Iowa Youth and Families Project հետազոտական խմբի հետ նա փորձ է կատարել, որին մասնակցել են 12 տարեկան 451 դեռահաս և նրանց ծնողները: Գիտնականներն ընտանիքներին հետևել են մի քանի տարի՝ մինչև փորձի մասնակից երեխաների 20 տարեկան դառնալը:

Միաժամանակ, ծնողներից յուրաքանչյուրին գնահատական է տրվել կոպտության վարկանիշով, որը, մասնավորապես, հաշվի է առել ֆիզիկական ագրեսիան, արգելքները, որևէ գործունեության հարկադրանքը, եսասիրությունը կամ երեխայի վրա ձայնը բարձրացնելը: Փորձի ավարտին երեխաները ֆիզիկական վիճակի հետազոտություն են անցել:

Շոֆիլդը նշել է, որ կոշտ դաստիարակությունը ստեղծում է քրոնիկ սթրեսային միջավայր երեխաների համար, իսկ այդ ապրումների հետևանքները կարող են ի հայտ գալ նաև մեծ տարիքում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտնականների հայտնաբերած բացասական հետևանքների թվում են քրոնիկ հորմոնալ բռնկումները, բորբոքային գործընթացները, սրտանոթային ակտիվության նվազումը:

Today's most read news !
  • Իրադարձություններ, որ Արցախում մնում են հայաստանյան աղմուկի տակ
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Արայիկ Խանդոյանի դատին դատավորը չէր կարողանում նրա համակիրներին հանգստացնել
  • Հենց 10-15 տարվա հորիզոն ունենաք, եթե լավ էլ չկառավարեք, արդեն չեմպիոնություն է. վարչապետ
  • Մոսկվայում Երևանը հասավ նվազագույնին, բայց դա ժամանակավոր է
  • Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
  • Արցախի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ
Comments
Loading...