Հրաշք հատապտուղներ, որոնք օգնում են պահպանել մտքի պարզությունը

Հապալասի և ելակի օգտագործումը կարող է կանխել մտավոր ունակությունների նվազումը՝ պնդում են հետազոտողները: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Նրանք պարզել են, որ ուղեղի ծերացումը կարող է մինչև երկուսուկես տարով հետաձգվել պարբերաբար մեծ քանակությամբ հատապտուղներ օգտագործելու դեպքում:

Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները վերլուծել են 30-55 տարեկան 121.700 կնոջ մասնակցությամբ հետազոտության տվյալները, որոնք 1976 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 4 տարին մեկ անկետաներ են լրացրել իրենց առողջական վիճակի և կենսակերպի մասին:

Պարզվել է, որ հապալասի և ելակի սիրահարների շրջանում շատ ավելի քիչ է հանդիպում Ալցհեյմերի հիվանդություն և ճանաչողական ունակությունների տարիքային վատացումներ:

Փորձագետները եզրակացրել են, որ սթրեսը և բորբոքումը նպաստում են ճանաչողական խախտումներին, իսկ ֆլավոնոիդների օգտագործման ավելացումը կարող է մեղմացնել վերը նշված գործոնների վնասակար ազդեցությունը:

Դա բացատրվում է հատապտուղների հակաօքսիդանտ հատկություններով:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: