4 կանոն հաշտարար սեքսի համար. ինչպես ավարտել վեճը զուգընկերոջ հետ

Շատ հոգեբաններ կարծում են, որ վեճերի լուծումն անկողնում այնքան էլ լավ գաղափար չէ, սակայն մնացածը խորհուրդ են տալիս «հաշտարար սեքսը»՝ հարաբերություններում ներդաշնակության համար:

Այսպես, թե այնպես՝ մինչ սիրեցյալի հետ ննջասենյակ գնալը մի մոռացեք 4 գլխավոր կանոնների մասին․

Չարժե զբաղվել սեքսով, եթե դուք դեռ բարկանում եք զուգընկերոջ վրա

Կարևոր է սովորել վերահսկել ձեր ագրեսիան: Անշուշտ, նույնիսկ վեճի հարթվելուց հետո դուք կարող է շարունակեք բարկանալ ձեր զույգի վրա: Այդ պահին կարևոր է ժամանակին վերափոխել կատաղությունը կիրքի: Հոգեբանները նաև զգուշացնում են, որ հաշտեցնող սեքսը կարող է լինել ավելի ագրեսիվ, քան սովորական օրերի հարաբերությունները: Դրա պատճառը լարված զգացմունքային վիճակն է:

Մի կարծեք, որ եթե վեճն ավարտվել է սեքսով, խնդիրը լուծված է

Շատ կանայք համարում են, որ եթե վեճն ավարտվել է անկողնում, հակամարտությունը լուծված է իրենց օգտին: Դա այդպես չէ: Այս դեպքում հաշտեցնող սեքսն ավելի շուտ ընդմիջում է, և այդ անդորրի ժամանակ դուք կարող եք կշռադատել իրավիճակն ու հասկանալ, թե ինչպես ավելի լավ վարվել: Բացի այդ լիցքաթափված վիճակում ավելի հեշտ է փոխզիջման գալ, քան, երբ պատրաստ եք սպանել իրար:

Հաշտեցնող սեքսը չպետք է լինի հարաբերություններում միակ ինտիմ մոտիկությունը 

Այո, հաճախ հաշտեցնող սեքսը պարգևում է ավելի շատ զգացմունքներ, քան սովորական մտերմությունը: Սակայն չարժե դրան վարժվել ինչպես թմրանյութի․ կարող է այպես ստացվել, որ առանց լրացուցիչ «խթանիչների» դուք կդադարեք մտերմություն ցանկանալ ձեր զույգի հետ: Առավել ևս չի կարելի ամեն վեճից հետո ստիպել նրան սեքսով զբաղվել, որպեսզի հաշտեցումը «ամրապնդվի»: Պետք չէ պնդել հարաբերությունների վրա, եթե ձեր զուգընկերը տրամադրված չէ:

Հաշտեցնող սեքսը օգնում է ներել զույգին

Հաշտեցնող սեքսը կարելի է դիտարկել որպես հոգեթերապիա: Սիրով զբաղվելը նպաստում են նյարդային համակարգի թուլացմանը և, որպես կանոն, դրանից հետո զույգերը դառնում են ավելի հանգիստ:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...