Չորս բան, որը կինը երբեք չի ների տղամարդուն

Կնոջ և տղամարդու հարաբերություններում միշտ լինում են պահեր, երբ որևէ մեկը նեղացնում է մյուսին: Կան բաներ, որ կինը ներում է, իսկ կան այնպիսիք՝ ոչ, ահա դրանցից 4-ը:

1. Օգնության խնդրանքի մերժում

Գոյություն ունի գենետիկ հիշողություն և դրանով տղամարդը կնոջ համար ասպետ է, հերոս, ամեն պահի պատրաստ օգնելու: Կապ չունի, թե որն է այդ օգնությունը՝ տանել ինչ-որ տեղ, դեղորայք բերել, օգնել կահույքը տեղափոխել ... Ամեն մերժումը գցում է այդ տղամարդու «վարկանւշը»: 

Այժմյան աշխարհում կինը կարող է լուծել բոլոր խնդիրները՝ պատվիրել տաքսի, դեղորայքի կամ սննդի առաքում տուն, դիմել ընկերություն, որը կարող է ուղարկել համապատասխան վարպետի և այլն: Կնոջ խնդրանքը՝ նրա ցանկություն է լինել թույլ, զգալ տղամարդու աջակցությունը և հոգատարությունը: Յուրաքանչյուր կին, նույնիսկ ամենահաջողակը, դրա կարիքն ունի և մերժումը, որպես կանոն, դիտվում է որպես վիրավորանք․ չէ՞ որ նա խոստովանել է իր անօգնական լինելը: Հաճախ կանայք օգտագործում են խնդրանքը որպես թեստ տղամարդու համար: Արդյունքը նույն է՝ կինը չի սիրում և չի ներում մերժումը:

2. Տղամարդը առաջինն է գնում

Կարևոր չէ տղամարդը մեկընդմիշտ է գնացել, թե մեկ րոպեից վերադարձել է: Եթե տղամարդը թանկ է, կինը կփորձի մոռանալ նեղվածությունը և այն զգացումը, որն ապրել է, երբ նրա հետևից փակվել է դուռը, սակայն հոգու խարքում նա միշտ կհիշի դա:

Եթե հարաբերություններն այնքան էլ ամուր չեն, կինը միգուցե հայտնի, որ ներել է, սակայն միայն նրա համար, որ որոշ ժամանակ անց հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է: Ամեն դեպքում՝ կինն ավելի հեշտ է տանում բաժանումը, եթե ինքն է դադարեցնելու որոշում կայացրել:

Բաժանումը, նույնիսկ ժամանակավոր՝ «մեզ պետք է ընդմիջում» կարգի, ճաք է տալիս հարաբերություններում: Կարիք չկա այն գործարկել հարաբերություններում:

3. Երկակի կյանք

Գրեթե բոլոր կանայք կյանքում գոնե մեկ անգամ ցանկություն են ունենում կարդալ էլեկտրոնային փոստը, կարճ հաղորդագրությունը, իմանալ ինչ-որ բան ընդհանուր ծանոթներից:

Կինը կների, եթե հանկարծ իմանա, որ տղամարդիկ էրոտիկ կայքեր են մտնում, սակայն երբեք չի ների, եթե տեղեկանա, որ տղամարդը գիշերները հաճախում է ծանոթությունների կայքեր: Նա կների, եթե տղամարդը հաճոյախոսում է ընկերուհիներին, բայց չի ների, եթե հանդիպի նրանցից մեկի հետ:

4. Դավաճանություն

Տղամարդու դավաճանության համար կան տարբեր պատճառներ և հանգամանքներ, ինչպես ասում են գիտնականները՝ տղամարդու դավաճանության բնույթն այն է, որ նրանք ցանկանում են որքան հնարավոր է շատ սերունդ թողնել: Սակայն այդպես վարվում են կենդանի որձերը, իսկ մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ միայան բազմանալու ինստինկտով չի ապրում: Կարելի՞ է արդարացում գտնել դավաճանությանը: Այո՛, միլիոինավոր: Իսկ ներե՞լ: Ինչ էլ, որ ասեն, ո՛չ:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...