Latest 10 episodes

Ճիշտ սնունդը 30 անց կանանց համար

Տարիքի ընթացքում, ցավոք, փոխվում է ոչ միայն հայացքը կյանքին, այլ նաև նյութափոխանակությունը: Այդ պատճառով, եթե դուք թարմ եք և համոզված ձեր անկրկնելիության մեջ, անցնելով նոր տարիքային փուլ, միևնույն է, պետք է որոշ փոփոխություններ մտցնեք ձեր սննդակարգում, այնպես, որ կարողանաք ձեր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ միկրոէլեմենտներով և վիտամիններով:

Առաջին հերթին 30 անց կինը պետք է ուշադրություն դարձնի այն մթերքների վրա, որոնցում կա կալցիում: Դա կաթնամթերքն է, կանաչեղենը` սամիթը, համեմը, դափնու տերևը: Պետք է նաև հիշել վիտամին D-ի մասին և ամեն օր օգտագործել ձվի դեղնուց:

Կենսունակության պահպանման համար շատ կարևոր է յոդը: Այդ պատճառով պետք է օգտագործել ընկուզեղեն և ծովի կաղամբ: Յոդը կազատի ձեզ շուտ հոգնելուց, կպաշտպանի ատամները և մազերը:

Երեսունից հետո, կանայք պետք է հրաժարվեն խիստ դիետաներից և հաճախ սնունդ պատրաստելուց: Առաջինը հյուծում է օրգանիզմը, իսկ այդ տարիքում վերականգնումը դանդաղ է տեղի ունենում և կարելի է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Իսկ հաճախ պատրաստելը ազդում է հոգեբանորեն և կարող է բերել սննդի չարաշահմանը:

Ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է լինեն մագնիումը, որը ազատում է սթրեսից և լավացնում հիշողությունը: Այն կարելի է ստանալ հնդկաձավարի և վարսակի փաթիլների միջոցով:

Միկրոէլեմենտների և վիտամինների յուրացմանը խանգարում են սուրճը, ալկոհոլը և հակաբիոտիկները:
Ամփոփելով արդյունքները, կարելի է ասել, որ 30-ից հետո կանայք պետք ամեն օր օգտագործեն մեկ խաշած ձու, 50 գրամ ընկույզ կամ 100 գրամ ծովի կաղամբ, շիլա, կեֆիր և կանաչի:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Comments