Ուրբաթ 13. արդյոք պե՞տք է վախենալ այս զուգադիպությունից

Շատ մարդիկ վախենում են 13 թվից, իսկ երբ այն համընկնում է ուրբաթ օրվա հետ ավելի զգուշավոր են լինում: Ստորև մի քանի դեպքեր և մանրամասներ կներկայացվեն 13 թվի և ուրբաթ օրվա հետ կապված:

1. Ուրբաթ 13-ից վախը անվանում են պարասկավեդեկատրիֆոբիա: 13 թվից վախը` տրիսկայդեկաֆոբիա:

2. 13 թիվը համարվում է միստիկական վատ թիվ, որովհետև հետևում է 12 թվին, իսկ 12-ը համարվում է իդեալական թիվ`  12 ամիսներ, համաստեղության 12 նշաններ, 12 օլիմպիական աստվածներ, Հերկուլեսի 12 սխրանքներ, Հիսուսի 12 աշակերտներ և 12 սուրբ ծննդյան օրեր:

3. Մեծ Բրիտանիայում ժամանակին հայտնվեց մի ռազմանավ, որն անվանակոչեցին «Ուրբաթ 13» (Friday the 13th): Այդ նավը առաջին անգամ ծով դուրս եկավ ամսի 13-ին ուրբաթ օրը: Այլևս այդ նավից տեղեկություններ չկան:

4. Բեյսբոլիստ Դեն Մարտինոն իր կարիերան անցկացրել է 13 համարի մարզաշապիկով: Չնայած, որ նա լավագույն խաղացողներից էր, 1985 թվականի եզրափակչում նրա պատճառով թիմը պարտվեց:

5. 3. Ապոլո 13 տիեզերանավի դեպքերն էլ կապ ունեն 13 թվի հետ: Ապոլո 13-ը մեկնարկել էր  11.04.1970 թվականին, ժամը 13:13: Ամսաթվի թվերի գումարը նույնպես կազմում է 13 (4+1+1+7+0 = 13): Տիեզերանավում պայթյունը տեղի էր ունեցել ամիս 13-ին, սակայն այդ օրը ուրբաթ չէր: Բարեբախտաբար անձնակազմը կարողացել էր վերադառնալ երկիր մոլորակ:

6.Շատ հիվանդանոցներում չկա 13-րդ սենյակ, շատ բարձրահարկ շենքերում 13-րդ հարկ:

7.Բուտչ Կեսեդի, տխրահռչակ գողը, ով թալանում էր բանկեր և գնացքներ: Ծնվել է ուրբաթ` 1866 թվականի ապրիլի 13-ին:

8. Ֆիդել կաստրոն ծնվել է  13.08.1926 այդ օրը օրացույցով համընկոնւմ է ուրբաթ օրվա հետ:

9.ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկիլն Ռուզվելտը երբեք չէր ճանապարհորդում ամսի 13-ի և 13 հոգու համար նախատեսված ճաշերին երբեք չէր մասնակցում: 13 թվից վախ են ունեցել են նաև Նապոլեոնը և Հիրբերտ Հուվերը:

10.  Սնահավատները Ֆրանսիայում խնջույքների ժամանակ կարող են վարձել մարդու, ով կդառնա 14-րդ հյուրը

11. Մարկ Տվենին հրավիրում են խնջույքի, որտեղ նա 13-րդ հյուրն է լինում: Ընկերը խորհուրդ է տալիս չգնալ խնջույքին, սակայն Տվենը չի ենթարկվում: Հետագայում Տվենը գրել է «Խնջույքի ժամանակ բախտս չէր բերում, սեղանը 12 հոգու համար էր նախատեսված»:

12.  Վուդրո Վիլսոնը 13 թիվը համարում էր հաջողակ, չնայած ըստ վիճակագրության այդ թիվը միշտ անհաջող էր նրա համար: Նա 1918 թվականի դեկտեմբերի 13-ին նա այցելում է Ֆրանսիա խաղաղ բանակցությունների: ԱՄՆ-ը վերադառնալուց հետո կոնգրեսը չի վավերացնում այդ փաստաթուղթը:

13. Մեկ դոլարանոցի հակառակ կողմում կա պատկերված 13 աստիճան ունեցող բուրգ, արծիվ, որի գլխավերևում 13 աստղ, իսկ  ձոռքում 13 աղեղ, զեյթունի 13 տերև:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...