Latest 10 episodes

Ճիշտ կազմե´ք ձեր ռեզյումեն. Ինչպե՞ս գտնել աշխատանք առանց աշխատանքային փորձ ունենալու


Ներկայումս շատ դժվար է գտնել աշխատանք և հատկապես այն դեպքում, երբ չկա աշխատանքային փորձ: Սակայն ինչպես ասում են, «ով փնտրում է, նա գտնում է» :

Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն ձեզ չհուսահատվել և շարունակել փնտրել: Եվ ի վերջո, շատ ցանկանալու դեպքում, դուք կկարողանաք աշխատանք գտնել:

Մի´ հուսահատվեք

Աշխատանք միշտ էլ կա և անգամ ամենաքաոսային իրավիճակում դուք կկարողանաք գտնել որևէ հարմար տարբերակ: Անգամ եթե ձեզ առաջարկվող աշխատանքը ձեր սրտով չէ, անպայման չէ այն միանգամից օտարել: Միշտ հիշե´ք, որ դա կարող է ապահովել  ձեր զբաղվածությունը : Մյուս կողմից, այդ աշխատանքը որոշակի ժամանակի համար կարող է երաշխավորել ֆինանսական կայունություն:

Փնտրե´ք ամենուր

Մի´ օգտագործեք աշխատանք փնտրելու միայն մեկ աղբյուր:

Ճիշտ կազմե´ք ձեր ռեզյումեն

Եթե դուք պատրաստվում եք դիմել աշխատանքի համար, ուղարկելով ձեր ռեզյումեն այս կամ այն գործատուին, ապա անհրաժեշտ է, որ այն լինի գրագետ կազմված: Մի´ շտապեք նշել, որ չունեք աշխատանքային փորձ: Շեշտադրե´ք այն առավելություններն ու հմտությունները, որոնց տիրապետում եք:

Հարցազրույց

Մի´  վախեցեք հարցազրույցի գնալուց:  Հակառակը, դուք պետք է թողնեք առաջին իսկ հայացքից լավ տպավորություն և այդ դեպքում աշխատանքային փորձ չունենալու հանգամանքը խոչընդոտ  լինել չի կարող: Ձեր հաջողությունը կարող եք ապահովել ճիշտ ընտրված հագուստով, ինքնավստահ ձայնով, գրագետ խոսքով  և սեփական հմայքով:

Եվ իհարկե, չմոռանաք ուսումնասիրել այն կազմակերպությունը, որտեղ պատրաստվում եք աշխատել: Աշխատանք փնտրելն առանց աշխատանքային փորձ ունենալու այնքան էլ դժվար չէ:  

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: