Գլխամաշկի մերսումը՝ առողջության և գեղեցկության գրավական

Բարձրացրեք ձեռքը, եթե համաձայն եք, որ վարսավիրանոցում մազերը հարդարելու ամենալավ պահը գլխամաշկի մերսումն է։ Թվում է, մարդու բոլոր անհանգստություններն անցնում են այն պահին, երբ վարսավիրը սկսում է մատներով նրբորեն մերսել գլխամաշկը։ Շատերի մոտ այս պահին առաջանում է անգամ քնելու ցանկություն։

Ակնհյատ է, որ գլխամաշկի մերսումներն ակնթարթորեն մեղմում են սթրեսները, սակայն ապացուցված է նաև, որ այն բարելավում է մազերի և գլխամաշկի ընդհանուր առողջությունը։

Այսպես, գլխամաշկի մերսումները նվազեցնում են սթրեսը և բարելավում են տրամադրությունը, քանի որ մերսման ժամանակ մեծանում է սերատոնինի արտադրությունը, որն էլ պատասխանատու է տրամադրության բարձրացման համար։

Գլխամաշկի մերսումները օգնում են ստեղծել բարենպաստ պայմաններ մազերի աճի համար՝ խթանելով արյան շրջանառությունը մազարմատներում։ Արյան հոսքը դեպի մազարմատներ արդեն իսկ նշանակում է առողջ մազեր, քանի որ գլխամաշկի առողջությունը կենսական է առողջ մազերի համար։

Գլխամաշկի մերսումները կանխում և վերացնում են նաև գլխամաշկի թեփը, դերմատիտը, պսորիազը։

Գլխամաշկի մերսումները պետք է լինի մազերի խնամքի բաղկացուցիչ մասը։ Խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ կատարել 5-ից 10 րոպե գլխամաշկի մերսումներ։

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: