Շատ բանջարեղեն ուտելու ձգտումը կարող է տխուր վերջանալ

Հայտնի է, որ բանջարեղենը շատ օգտակար է, բայց նրանք, ովքեր որոշում են սնվել միայն բանջարեղենով, պետք է վախենան քաղցկեղից: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ բուսակերական դիետան կարող է հանգեցնել լուրջ խանգարումների օրգանիզմի աշխատանքում և, որպես հետևանք, վտանգավոր հիվանդությունների: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ բուսակերների օրգանիզմը ենթակա է որոշ գենետիկ մուտացիաների ռիսկի: Մասնագետների խոսքով՝ նման խանգարումները մարդկանց ավելի ընկալունակ են դարձնում բորբոքումների նկատմամբ, ինչը, իր հերթին, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, նաև հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:

«Տվյալ մուտացիան rs66698963 անվանումով մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, հաստ աղիքի քաղցկեղի, ինչպես նաև բորբոքման հետ կապված շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը: Դրա պատճառով բուսական յուղերի բարձր պարունակությամբ սննդամթերքների օգտագործումը դառնում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ օրգանիզմը ճարպային թթուները վերածում է արախիդոնային թթուների»,- հայտնում են աշխատանքի հեղինակները:

Փորձագետները նշում են, որ արախիդոնային թթուներն անհրաժեշտ են առողջության համար, բայց որոշակի չափով: Դրանց մեծ քանակությունը հղի է օրգանիզմի համար մի շարք կողմնակի ազդեցություններով, ներառյալ՝ մկանային տոնուսի և արյան շրջանառություն խախտումներով, նաև բորբոքային գործընթացների լրացուցիչ ռիսկով:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: