Latest 10 episodes

15 նոր սովորություններ, որոնք կօգնեն երջանիկ զգալ

1. Ձեր մեջ զարգացրեք անհատականությունը: Հիշեք, որ ուժեղ մարդուն առանձնացնում է արժանապատվությունը:

2. Ձեր մեջ օգտակար սովորություններ սերմանեք և նպատակադրվեք ինչ-որ բանով պարբերաբար զբաղվել, օրինակ՝ 30 օր մարզվել, մեկ տարում կարդալ 52 գիրք:

3. Փոխեք միայն ձեզ, ոչ թե կողակցին, գործընկերներին: Ստեղծեք և զարգացրեք անձնական ռեսուրսներ ինքնաբավ լինելու և նրանց հետ կիսվելու համար, ում անհրաժեշտ է աջակցություն:

4. Գնահատեք յուրաքանչյուր րոպեն:

5. Գտեք այն ակտիվությունը, որը հարմար է հենց ձեզ (մարզումներ, վազք, լողավազան) և շարժվեք:

6. Օրական մեկ ժամ հատկացրեք զբոսանքին: Դա լիցքաթափում է ուղեղը, թուլացնում մարմինը, տալիս անհրաժեշտ քանակի արևային լույս և թթվածին առողջության համար:

7. Ֆինանսների հաշվարկ արեք՝ հիշելու համար, թե որտեղից են գալիս և ուր են գնում ձեր փողերը:

8. Սովորեք փող «գտնել» ձեր աշխարհում: Ցանկացած աշխատանք որակով կատարեք, օբյեկտիվորեն գնահատեք ծախսերը և ջանքերը, օգտագործեք բոլոր հնարավորությունները, որոնք տալիս է կյանքը:

9. Ծրագրեք ուրախ հույզերը: Օրինակ՝ աշխատանքի գնալիս պատկերացրեք՝ ինչպես կուրախանաք, երբ նախագիծը մեկնարկի, կամ երբ հանգստյան օրերին ընտանիքի հետ բնության գիրկ գնաք:

10. Նոր տեղեկություն ստացեք, նոր երաժշտություն լսեք, փոխեք սովորական երթուղիները:

11. Կարդացեք ամեն օր:

12. Օրական 10 րոպե զբաղվեք տնային գործերով: Այդ դեպքում տանջալի մեծ մաքրությունների անհրաժեշտություն չի լինի:

13. Նոր հմտություններ ձեռք բերեք, դա ձեզ ավելի կրեատիվ կդարձնի:

14. Վերլուծեք օրվա արդյունքները, փնտրեք հաջողությունները (ձեզ գովելու համար) և սխալները (դրանք ուղղելու համար):

15. Ծրագրեք հաջորդ օրը: Նույնիսկ եթե բոլոր ծրագրերն իրագործել չի հաջողվի, կանեք այն ամենը, ինչն իսկապես կարևոր են ձեզ և ձեր հոգևոր հանգստության համար:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments