Latest 10 episodes

Ինչպես մոռանալ նրան, ում դեռ սիրում եք

Շատերին է ծանոթ ցավը և տանջանքները կապված սիրած մարդու բաժանման հետ: Ավաղ, գոյություն չունի այնպիսի հաբ, որը կարելի է խմել և մոռանալ սիրած տղամարդուն: Փոխարենը հաճախ կարելի է լսել խորհուրդներ շատ չանհանգստանալու, մեկ ուրիշին գտնելու վերաբերյալ:

Սակայն, նրանք, ովքեր եղել են այդպիսի իրավիճակում, սեփական փորձից գիտեն, որ այդ խորհուրդները չեն աշխատում:

Հոգեբանի խորհուրդներ` ինչպես մոռանալ նախկին ամուսնուն կամ ընկերոջը

Յուրաքանչյուր հոգեբան կասի, որ ապաքինման միակ տարբերակը` ամբողջությամբ և խորապես այդ ցավի միջով անցնելն է: Այդ ժամանակ դուք մեծանում եք, թարմանում եք, սկսում ապրել նոր կյանքով, ունեք արժեքավոր փորձ, ձեռք եք բերում ուժ և իմաստություն: Վերքը անհետք չի կորի, նրա տեղը սպի կառաջանա, սակայն այն ձեզ հիշեցնելու է ձեր ուժի, կանգուն լինելու մասին, այլ ոչ թե ցավի և տանջանքի:

Կա երեք հասարակ քայլ, թե ինչպես մոռանալ նրան, ում սիրում եք:

Քայլ 1

Ընդունեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին այն կա: Դա առաջին և ամենադժվար քայլն է: Կինը, ով ապրում է սիրելիի հետ բաժանման պահը, սովորաբար անցյալով է ապրում: Նա հիշում է երջանիկ պահերը, որոնք նրանք միասին ունեցել են: Կինն ուներ ակնկալիքներ ապագա ամուսնության հետ կապված: Այժմ նա հրաժարվում է հավատալ տեղի ունեցածին և փորձում է հին ձևով ապրել: Ընդունել, որ նա այլևս չկա դժվար է և ցավոտ: Սակայն վաղ թե ուշ դա պետք է անել:

Խորհուրդ՝ նայեք իրավիճակին այսօրվա իրականությունից: Այո, դա տեղի է ունեցել, այո, անցյալ կյանքը այլևս չկա, այո, հրաշք տեղի չի ունենա: Սովորաբար իրականության ընդունումը զուգորդվում է քաոսով և ապակողմնորոշմամբ:

Քայլ 2

Զգացմունքներին ազատություն տվեք: Սովորաբար դա նեղվածությունն է, ջղայնությունը և կատաղությունը: Մի հրեք վերջիններս ներս: Դրանք պետք է դուրս գան: Կանանց մոտ սովորաբար դրանք դուրս են գալիս արցունքների միջոցով:

Խորհուրդ՝ լացեք: Գետեր, օվկեանոսներ թող հոսեն: Եթե դուք զայրույթ եք զգում, դուրս հանեք այն: Սպասք կոտրեք, գոռացեք: Այդ տղամարդու հանդեպ զգացմունքները պետք է դուրս գան ձեր միջից:

Քայլ 3

Պատմեք ձեր պատմությունը: Նշանակություն չունի՝ ձեր մոտ ընկերուհուն կամ ուրիշին: Զգացեք, թե ում կարող եք վստահել այն: Ցավը բոլոր մարդկանց փորձն է և հավանաբար ձեզ կլսեն: Սակայն մեկ անգամը հերիք չէ:

Խորհուրդ՝ պատմեք ձեր պատմությունը, ինչքան կարող եք, մինչև որ վերքը սպիանա և դուք կարողանաք մոռանալ նրան, ում երբևէ սիրել էիք:

Սովորաբար այս փուլերն անցնելուց հետո, մարդը զգում է տխրություն և լուսավոր դատարկություն: Դա նշանակում է, որ դուք ընդունել եք իրավիճակը և բաց թողել անցյալը: Այժմ դուք ձեր նոր կյանքի շեմին եք:

Եվ վերջում՝ ինչպե՞ս կարելի է ընդհանրապես չհիշել այն մարդուն, ում սիրել եք: Անցյալում ձեզ այդ մարդու հետ կապում էին շատ երջանիկ պահեր: Այո, հարաբերություններն ավարտվել են, սակայն դուք իմացել եք ինչ է ուրախությունը, սերը, երջանկությունը: Այդ ամենը ձեր հետ եղել է շնորհիվ այդ մարդու: Այժմ այդ լուսավոր հիշողությունները կարող եք պահել որպես պաշար՝ ապագայի համար: Շնորհակալ եղեք ճակատագրին այդ նվերի համար և մոռացեք այդ մարդուն: Շարժվեք առաջ: Ձեր ճանապարհին դուք դեռ շատ զարմանալի բաների կհանդիպեք:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: