Latest 10 episodes

Ինչ չի կարելի ուտել քաղցած ժամանակ

Նախաճաշն ամենակարևոր սնունդն է: Դրանից է կախված մարդու վիճակն ամբողջ օրվա ընթացքում: Սակայն պետք է հիշել, որ կան մթերքներ, որոնք քաղցած լինելու դեպքում բացասավար են ազդում մեր առողջության վրա:

Մթերքներ, որոնք չի կարելի ուտել քաղցած ժամանակ

Ցիտրուսային մրգեր

Գեղեցիկ տղան սկսում է իր օրը նարնջի հյութով՝ այսպիսին է հաջողակ մարդու կերպարը, որը մենք տեսնում ենք հեռուստացույցով: Սակայն իրական կյանքում դա չի կարելի անել: Ցիտրուսային մրգերը և դրանց հյութը կարող է դառնալ գաստրիտի և ալերգիայի պատճառ:

Բանան

Բանանն արդեն վաղուց էկզոտիկ մթերք չէ, այն դարձել է մեր սննդակարգի անբաժան մասը: Սակայն այն ոչ միայն օգուտ է բերում օրգանիզմին, այլ կարող է նաև վնաս հասցնել: Բանանը շատ դանդաղ են մարսվում: Եթե այն ուտեք սնունդից առաջ, այն կարող է փքվածություն և տհաճ զգացողություններ առաջացնել: Այդ պատճառով պետք չէ ջուր կամ հյութ խմել բանան ուտելուց հետո: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել այդ միրգը ճաշից մեկ ժամ անց:

Թարմ բանջարեղեն

Թթուները, որոնք կան թարմ բանջարեղեններում կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Այդ պատճառով չի կարելի դրանք ուտել սոված փորին:

Մածուն

Մածունը քաղցած այդպիսի վնաս չի հասցնի ինչպես ցիտրուսայինները, սակայն օգուտ էլ չի բերի: Առավոտյան օրգանիզմը ավելորդ բակտերիաների կարիք չունի: Ավելի ճիշտ կլինի այն օգտագործել ուտելուց երկու ժամ հետո, կամ քնելուց առաջ: Միայն այդ դեպքում մածունը կօգնի նյութափոխանակությանը:

Սառը ջուր

Ջուրը կյանքի աղբյուր է և լավ նյութափոխանակության համար պետք է այն շատ խմել: Սակայն այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի կամ փոքր-ինչ գոլ:

Սառը ջուրը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա, այդ պատճառով չարժե խմել այն ուտելու ժամանակ: Առավոտյան խմելուց այն ոչ մի դրական բան չի բերի՝ միայն կդանդաղեցնի նյութափոխանակությունը:

Քաղցր

Ենթաստամոքսային գեղձն ընդունակ չէ բավականաչափ քանակի ինսուլին արտադրել առավոտյան, այդ պատճառով ծանրաբեռնել այն քաղցրավենիքներով՝ իսկական հանցագործություն է առողջության դեմ: Եթե դուք սոված փորին քաղցր ուտեք, շաքարի մակարդակն արյան մեջ նորմայից բարձր կլինի: Հետագայում այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, օրինակ, շաքարային դիաբետ:

Սուրճ

Առավոտյան բուրավետ սուրճը շատերի սիրած ընպելիքն է: Երևի թե մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ սոված փորին խմել է այն, և իզուր:

Սուրճը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, ինչը կարող է գաստրիտի պատճառ դառնալ: Սուրճը նախաճաշից առաջ բացասաբար է ազդում լյարդի առողջության վրա: Այս օրգանը պետք է լուրջ մաքրման գործ անի այն դեպքում, երբ օրգանիզմը դեռ ամբողջությամբ չի արթնացել:

Առավոտյան ճիշտ սնունդը լավ ինքնազգացողության և ամուր առողջության գրավականն է: Այդ պատճառով հիշեք այս 7 մթերքները և մի օգտագործեք դրանք քաղցած ժամանակ:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: