6 մթերք, որոնք պետք է դադարել օգտագործել 35-ից հետո

Նույնիսկ իմանալով ինչն է օգտակար, ինչը՝ վնասակար, շատ հաճախ դժվար է լինում հետևել օգտակար խորհուրդներին և անել այնպես, ինչպես ճիշտ է: Սակայն գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք պետք է պարտադիր հանել սննդակարգից 35 տարեկանից հետո, և որքան շուտ, այնքան լավ:

Հոթ-դոգ

Նույնիսկ առանձին վերցված դրա բաղադրիչները կարող են մեծ վնաս հասցնել լյարդին, իսկ միասին հայտնվելով օրգանիզմում՝ երաշխավորում են ստամոքսի փքվածություն, ավելորդ կիլոգրամներ: Պարզվում է՝ մարդու օրգանիզմն ուղղակի ընդունակ չէ մարսել սննդային հավելումները, որոնք անսպառ են հոթ-դոգում և միանգամից  դրանց ուղարկում է ճարպային շերտեր:

Քերած պանիր

Ինքն իրենով պանիրը դրական մթերք է՝ հագեցնող, հեշտ մարսվող, լավ համատեղելի է շատ ճաշատեսակների հետ: Սակայն հասկանալ, թե որքան եք դուք այն ուտում մանրացած վիճակում՝ ուղղակի անհնարին է: Օրինակ, մակարոնի սովորական չափաբաժնի կամ տնական պիցայի վրա ծախսվում է միջինը 100-200 գրամ պանիր: Դուք երբեք այդքան չէիք ուտի ամբողջական: Պատկերացնո՞ւմ եք որքան յուղալի է:

Գազավորված ըմպելիքներ

Մասնավորապես քաղցր գազավորված ըմպելիքները: Երևի թե բոլորը գիտեն, թե որքան գդալ շաքարավազ է պարունակում փոքր կոլան՝ վեց: Քաղցր գազավորված ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նպաստում է օրգանիզմից կալցիումի դուրս հանմանը, ինչը հանգեցնում է ոսկորների և ատամների հետ խնդիրների: Եվ, իհարկե, դրանցում առկա կոֆեինը, տարբեր ներկերը և ածխաթթու գազը, որը օգնում է դրան ավելի շուտ տարածվել ամբողջ օրգանիզմով մեկ:

Մայոնեզ

Մեկ բառով տրանսյուղեր, մեկ այլ բառով՝ կանցեռոգեններ: Եթե քիչ է, ապա ցելյուլիտ, իմունիտետի թուլացում, աթերոսկլեռոզ, շաքարային դիաբետի հավանականության մեծացում:

Աղ

Ոչ ոք չի արգելում օգտագործել աղ, սակայն՝ նորմալ չափաբաժնով: Ավելին, այն մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է: Սակայն գրեթե բոլորը 5-10 անգամով գերազանցում են դրա օգտագործման օրական չափաբաժինը : «Պետքական» աղը սպառվում է ըստ պլանի, իսկ «ավելորդը»՝ խախտում ջրա-աղային հաշվեկշիռը՝ ծանրաբեռնելով երիկամները, լյարդը, սիրտը և անոթները: Արդյունքում՝ սրտի, ուղեղի կաթվածներ, երիկամային անբավարարություն և այլ խնդիրներ:

Ադիբուդի

Չար թագավորը՝ արագ սննդի աշխարհից: Ինքն իրենով եգիպտացորենը ոչ մի վնաս չի հասցնում օրգանիզմին և նույնիսկ հակառակը, այն պարունակում է բջջանյութ ու այլ օգտակար նյութեր, չնայած որ դրանում շատ են կալորեաները: Սակայն ադրբուդին ուղղակի եգիպտացորեն չէ:

Մեկ փոքր գնված տուփում յուղի, աղի, ներկիչների, հոտի և համի ուժեղացուցիչների դժոխային խառնուրդ է: Այն նույնիսկ չիպսերից վատ է: Ադրբուդին կհանգեցնի այտուցների, գլխացավի, բարձր ճնշման, երիկամների հետ խնդիրների և ցելյուլիտի:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...