Ճամփորդեք գեղեցիկ

Ամառային արձակուրդների շրջանը բացվում է և բոլորս անհանբեր սպասում ենք, թե երբ ենք կտրվելու առօրյա հոգսերից, աշխատանքից: Արձակուրդներին շատերը մեկնում են այլ երկրներ: Այս հոդվածը կներկայացնի, թե ինչպես ճամփորդել գեղեցիկ և հարմարավետ: Եվ այսպես.

Հարմարավետ թռիչքի համար խորհուրդ է տրվում․

Նախօրոք ընդունել սառը ցնցուղ, որպեսզի նախապատրաստեք ոտքերը թռիչքին և օգնենք դրանց դիմանալ բարձր ճնշմանը:

Ոտքերին քսել հանգստացնող միջոց, որից հետո հագնել լեգինսներ՝ թարմեցնող ազդեցությաունը երկար պահելու  համար:

Ձեզ հետ վերցնել պայուսակ՝ կոսմետիկայով, որպեսզի հասնելուն պես ձեզ կարգի բերեք:

Եթե ձեր ոտքերը այտուցվելու հատկություն ունեն, թռիչքից առաջ մեկ հաբ ասպիրին ընդունել՝ արյունը ջրիկացնելու համար:

Ժամանակ առ ժամանակ պտտացնել ոտնաթաթերը և ձգել ոտքերի մկանները՝ լիմֆատիկ շրջապտույտի համար:

Խմել շատ ջուր՝ օդի չորությունը փոխհատուցելու և արյան շրջանառությունը լավացնելու համար:

Գիշերային թռիչքի դեպքում մաքրել դիմահարդարումը և քսել խոնավեցնող կրեմ ու աչքերի տակի շրջանի խնամքի միջոց:

Արթնանալուց հետո, մինչև դիմահարդարում անելը, կրկին խոնավեցրել մաշկը:

Տեղ հասնելուն պես մի քիչ պառկել՝ ոտքերը հենած պատին, ընդունել զովացնող ցնցուղ և քնելուց այնպես անել, որ ոտքերը մարմնից բարձր լինեն:

Խորհուրդ չի տրվում․

Կրել կիպ կամ անհարմար հագուստ: Հանձնեք բարձրակրունկ կոշիկները ուղեբեռի հետ և ընտրեք տան հողաթափերի պես հարմար կոշիկ: Անհրաժեշտության դեպքում ձեզ հետ ունեցեք փոխնորդ հագուստ:

Ճանապարհ ընկնել քաղցած: Թռիչքից առաջ կերեք որևէ թեթև բան: Խուսափեք ծանր, աղի կամ քաղցր սնունդից:

Խմել ալկոհոլային կամ քաղցր գազավորված ըմպելիքներ:

Խաչել ոտքերը, քանի որ դա արգելափակում է արյան շրջանառությունը:

Անցկացնել ամբողջ ճանապարհը նստած: Ուղղեք ոտքերը, քայլեք միջանցքով՝ արյան հոսքը խթանելու համար:

Հագնել նեղ զուգագուլպաներ կամ գուլպաներ, որոնք սեղմում են ոտքերը՝ արգելափակելով արյան հոսքը և առաջացնելով ոտքերի այտուցվածություն:

Երկար թռիչքի դեպքում խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ: Չոր օդը բացասաբար է ազդում աչքի լորձաթաղանթի վրա:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
  • Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Քաղաքական մեյմուններից մինչև ընտրական որսորդներ, ամենամեծ ստերից մինչև ամենակարող դրայվներ
  • Զ. Փոստանջյանը դուրս եկավ "Ժառանգություն" խմբակցությունից
  • Վերջին կոալիցիայի վերջը
Comments
Loading...