10 միջոց մարզանքը սովորություն դարձնելու համար

Շատ հաճախ սպորտով զբաղվելու ցանկությունը մնում է միայն ցանկություն: Եթե դուք էլ ունեք տրամադրվելու խնդիր՝օգտվեք այս հուշումներից:

 

Ահա եկել է այդ օրը, և դուք գնել եք նոր սպորտային կոշիկներ ու որոշել լրջորեն զբաղվել սպորտով: Որպեսզի չկորցնեք ձեր ոգևորությունը երկու պարապմունքից հետո, հետևեք այս խորհուրդներին:

Փորձեք տարբեր սպորտաձևեր

Միանման պարապմունքները կարող են ձեզ ձանձրացնել: Մարզասրահի պարապմունքներին թող հետևեն վազքը, զբոսանքը, թենիսը, հեծանիվը, լողը, յոգան, ամեն ինչ, ինչ ձեզ դուր է գալիս:

Ընկերների աջակցությունը

Մարզասրահում պարապմունքն ավելի դժվար է բաց թողնել, եթե այնտեղ ձեր ընկերուհին է սպասում:

Մարզումները պարտադիր դարձրեք

Ոչ մի բացառություն: Անպայման առնվազն 30 րոպե ժամանակ հատկացրեք պարապմունքներին հանգստյան օրերին, արձակուրդի ժամանակ, տոն օրերին և անգամ՝ գործուղման ընթացքում: Ժամանակի հետ ձեր մտերիմները կսովորեն ձեր ռեժիմին և չեն համոզի բաց թողնել պարապմունքը կինո գնալու կամ այլ տեղ այցելելու համար:

Պարապեք առավոտյան

Ոչ բոլորն են սիրում առավոտյան մարզվել, երբ օրգանիզմը դեռ ամբողջությամբ չի արթնացել: Սակայն առավոտվա մարզումներն իրական փրկություն են զբաղված մարդկանց համար: Եթե ձեր ամբողջ օրը զբաղված է՝ գնացեք մարզասրահ աշխատանքից առաջ:

...կամ երեկոյան

Եթե դուք նախընտրում եք սպորտով զբաղվել օրվա երկրորդ կեսին, ապա գնացեք մարզվելու աշխատանքից հետո: Եթե դուք մտնեք տուն, ապա մեծ հավանականությամբ բաց կթողնեք պարապմունքը:

Օգտագործեք սպորտը որպես առույգանալու միջոց

Մի բաց թողեք պարապմունքը, այն պատրվակով, թե հոգնել եք աշխատավայրում: Ֆիզիկական ակտիվությունը ձեզ էներգիա կհաղորդի ավելի լավ, քան հեռուստացույցի առջև հանգիստը:

Գրանցեք արդյունքները

Գրեք ձեր հաջողությունները: Ամսվա ընթացքում համեմատեք արդյունքները:

Հետևեք ձեր առաջընթացին

Հաճախ մենք բաց ենք թողնում պարապմունքը՝ չտեսնելով արդյունք: Սակայն կատարյալ կազմվածք ունենալու ձգտումը մարզումների միակ պատճառը չէ: Այն դրական ազդեցություն կունենա ձեր ինքնազգացողության, տրամադրության համար:

Զբոսնեք

Հաճախ ոտքով զբոսնեք:

Պարգևատրեք ձեզ հաջողությունների համար

Հստակ նպատակ դրեք և պարգև հորինեք, որը կստանաք, եթե հասնեք դրան:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: