Ինչով է վտանգավոր բարձրակրունկ կոշիկը

Բարձրակրունկ կոշիկներ կրելը կարող է լինել ոչ միայն ցավոտ և անհարմար, այն նաև առաջիկայում կարող է բարձրացնել արթրիտով հիվանդանալու ռիսկը, հայտնում է hronika.info-ն:

Սթենֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 սանտիմետրանոց կրունկները փոխում են քայլվածքը, այն դարձնելով ծերացող և ծնկային արթրիտ ունեցողների քայլվածքի նման: Այդ բացահայտումը կարող է բացատրել այն փաստը, որ օստեոարթրիտը կանանց մոտ 2 անգամ ավելի հաճախ է պատահում, քան տղամարդկանց:

Արթրիտի ամենատարածված ձևը հանդիսանում է օստեոարթրիտը, որն առաջանում է կրճիկների մաշվածությունից, որոնք մեր հոդերին օգնում են շարժվելու: Այտուցված և ցավոտ հոդերը դժվարացնում են քայլվածքը, հատկապես աստիճաններին:

Փորձի ընթացքում պարզվել է, որ ինչքան բարձր է կրունկը, այնքան ավելի շատ է փոխվում քայլվածքը:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: