Latest 10 episodes

6 տարբերակ տղամարդուն ձեզ սիրահարացնելու համար

Դրան կարելի է հասնել ընդամենը փոքր-ինչ փոխելով ձեր սովորությունները և պահվածքը:

Զբաղվեք ձեզանով

Գաղտնիքը պարզ է` որպեսզի ձեզ սիրեն, դուք պետք է սիրեք ինքերդ ձեզ: Խնամեք ձեր մազերը, մարմինը, զբաղվեք սպորտով, օգտագործեք օծանելիք, կրեք գեղեցիկ հագուստ: Եթե բոլորը ձեզ վրա ուշադրություն դարձնեն, մի՞թե ձեր ընտրյալը կդիմանա:

Եղեք սիրալիր և քաղաքավարի

Ոչ մի տղամարդ չի ցանկանա հարաբերություններ ունենալ կոպիտ և անպարկեշտ կնոջ հետ: Նրա ենթագիտակցության մեջ կաշխատի պաշտպանական մեխանիմզը՝ այսպիսի կինը չի կարող դառնալ նուրբ և սիրող կին ու մայր, այդ պատճառով չի դառնա իմ ընկերուհին: Անշուշտ պետք է ունենալ սկզբունքներ և պատիվ, սակայն մեծամտության չվերածել դա:

Թող ձեզ հետ հաճելի լինի շփվելը

Ավելի շատ ժպիտ, հետաքրքիր գաղափարներ և խոսակցության թեմաներ: Պետք չէ ճնշել ձեր գիտելիքներով, բայց խոսակցությունը պահել նրան հետաքրքրող թեմաների շուրջ ավելորդ չի լինի: Ցույց տվեք, որ ձեզ հաճելի է նրա հետ շփվելը, և նա իրեն շատ շոյված կզգա: Յուրաքանչյուր թեմաների շուրջ զրույցներ ծավալելու համար հաճելի մթնոլորտ ստեղծելը տղամարդուն սիրահարեցնելու ամենաաշխատող միջոցներից է:

Զարմացրեք ձեր տաղանդներով

Թող տղամարդը հիանա՝ ինչպիսի անհավանական ընկերուհի ունի նա: Նշանակություն չունի, թե ինչ եք դուք կարողանում անել՝ բանաստեղծություններ գրել, համեղ պատրաստել․ կարևորը կարողանաք հաճելի անակնկալներ անել: Նա ոչ միայն ուրախ կլինի կիսել ձեր հաջողությունը, այլ նաև կպարծենա ընկերների մոտ:

Իմացեք հպումի և հայացքի ուժը

Եւ կարևորը՝ սովորեք այն օգտագործել գործնականում: Տղամարդիկ խենթանում են հանկարծակի նուրբ հպումից, թարթիչների տակից նրանց վրա գցված ակնթարթային հայացքից, նուրբ գրկախառնությունից: Կարևոր է նաև հաճելի կտորներից հագուստ կրել, որպեսզի նրան էլ հաճելի լինի հպվել ձեզ:

Հետաքրքրվեք նրա կարծիքով

Անպայման հարցրեք նրան, թե ինչ է մտածում վերջին քաղաքական զարգացումների մասին, կեսկատակ թույլտվություն հարցրեք ընկերուհու տանը գիշերելու համար, հետաքրքրվեք նրանից, արդյո՞ք ձեր հագած զգեստը գեղեցիկ է նայվում ձեր վրա կամ սազո՞ւմ է արդյոք նոր սանրվածքը:

Տղամարդուն սիրահարեցնելը չափազանց հեշտ է, եթե դուք պատրաստ եք փոքր-ինչ փոխվել: Հետևեք այս խորհուրդներին և տղամարդը մեկընդմիշտ ձերը կլինի:

Today's most read news !
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է
Comments

Name: