Latest 10 episodes

Վարդի բուժիչ հատկությունները

Վարդը գնահատվում է ոչ միայն գեղեցկության և բույրի համար, այլև հիանալի բուժիչ հատկությունների, հայտնում է Liza.ua-ը:

Վարդի թերթիկները վիտամինների և եթերային յուղերի պարունակության շնորհիվ ունեն հանգստացնող, կազդուրիչ, հակաբորբոքային, վերքերը լավացնող և հակասեպտիկ հատկություն:

Թարմ վարդերի բույրը հանում է միգրենի նոպաները, գլխապտույտը, սրտխառնոցը, թուլությունը, ինչպես նաև կարգավորում է գանգուղեղային ճնշումը:

Վարդի թերթիկների թուրմ: 2 ճաշի գդալ թերթիկների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, ծածկել և թողնել ողջ գիշեր: Այն կարելի է խմել օրը 3 անգամ 1/3 բաժակ ուտելուց կես ժամ առաջ:

Քսուք թերթիկներից: Մանրացնել 1 գրամ չոր թերթիկները և խառնել 100 գրամ կարագի հետ: Այն պահել սառնարանում: Օգտագործել ֆուրունկուլի և պառկելախոցի բուժման համար:

Վարդաջուր: 2 ճաշի գդալ մանրացված թերթիկների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և թողնել 1 ժամ: Դա կարելի է օգտագործել լվացվելու, բերանը և կոկորդը ողողելու և ինհալացիայի համար:

Վարդասառույց դեմքի համար: 1 ճաշի գդալ մանրացված թերթիկների վրա լցնել 1 բաժակ հանքային ջուր, թողնել կես ժամ: Փոքրիկ կաղապարների մեջ սառեցնել սառնարանում: Առավոտյան դրանցով մերսել դեմքը և վիզը:

Լոգանք «Վարդի նրբություն»: Լոգարանի մեջ լցնել փրփուր, 1 բաժակ չոր թերթիկներ և մի քանի կաթիլ ծաղկային օծանելիք: Դա կատարյալ մեթոդ է թուլանալու համար: Սակայն 15 րոպեից ավելի չպետք է մնալ լոգարանում, քանի որ կարող է քնեք:

Թուրմ փորլուծության դեմ: 5 ծաղկի վրա լցնել 1 լիտր եռման ջուր և փակել կափարիչով մինչև սառելը: Ամեն 3 ժամը մեկ խմել կես բաժակ: Այն ունի ուժեղ ամրացնող ազդեցություն:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments