Latest 10 episodes

Ինչպես խնամել ոտքերն ամռանը

Ամռանը, եթե մենք ծովափում չենք, ապա հագնում ենք սաբոներ, բարձրակրունկ բոկոտիկներ: Նորաձևությունն իր կանոններն է թելադրում․ կարևորը՝ չդառնալ դրա զոհը, քանի որ կոշտուկները շատ հաճախ հետապնդում են բարձրակրունկ կոշիկների սիրահարներին: Ինչպե՞ս խնամել որտքերը ամռանը և խուսափել տհաճ հետևանքներից:

Կոշտուկներ, հարված մաշկ

Այս երկու խնդիրներն առաջանում են անհարմար կոշիկի պատճառով: Օրինակ, եթե զույգը նոր է և չհագած, ձեր ոտքի համար անհարմար է, ապա այն հարում է մաշկը և արդյունքում կոշտուկ է առաջանում: Իսկ եթե քիչ եք հագնում այդ կոշիկը, ապա այն ուղղակի հարում է մաշկը:

Մի փորձեք կտրել կոշտուկը, առավել ևս՝ այն դեպքում, եթե այն ջրային է: Դրա տակ դեռ նոր մաշկ չի ձևավորվել: Վերքի վրա բակտերիաներ կընկնեն և այն կբորբոքվի:

Բորբոքումից խուսափելու համար պետք է օգտագործել հատուկ սպեղանի: Դրանք դիմանում են ամենօրյա լոգանքներին և ծովին, չորացնում են կոշտուկը և վերականգնում մաշկը:

Եթե մաշկը հարվել է, ձեզ կօգնեն ծովի աղով լոգանքները, ինչպես նաև տարբեր սպեղանիները, որոնք պետք է օգտագործել քանի դեռ մաշկը չի վերականգնվել:

Իսկ ահա կոշիկը, որը ձեզ այդքան անհարմարություն է պատճառել պետք է հագնել այնքան, մինչև բացվի կամ թողնել հազարից մեկ հագնելու համար:

Մաշկի թեփոթում

Թեփոթումը սովորաբար առաջանում է ոտքերի չոր մաշկ ունեցողների մոտ: Դրա համար ամեն երեկո, ցնցուղից հետո օգտագործեք խոնավացնող հատկություններով կրեմներ՝ գլիցերինով, հալվեյով: Շաբաթը 2-3 անգամ սպա ընթացակարգ իրականացրեք ոտքերի համար: Ծովային աղով լոգանքներ արեք և հատուկ խազանակովմ աքրեք թեփոտած մաշկը:

Պարբերաբար ոտքերին քսեք կրեմ-սկրաբներ․ դրանք փափկեցնում են մաշկը: Այցելեք գեղեցկության սրահներ և պեդիկյուր արեք այնտեղ: Սրահի պայմաններում յուրաքանչյուր ընթացակարգ ավելի որակով կարվի, քան տնային պայմաններում:

Ճաքեր

Ճաքերը հայտնվում են չոր մաշկի սխալ խնամքի կամ ոչ բավարար խնամքի պարագայում: Այդ պատճառով գիշերը քնելուց առաջ անպայման քսեք խոնավեցնող, սնուցող միջոցներ:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments