Ինչու են սիրահարվածները հավատարիմ միմյանց․ հոգեբաններ

Նյու Յորքի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրահարված մարդկանց համար այլ մարդիկ թվում են ավելի քիչ գրավիչ, քան իրենց զույգը:

Այդպիսի ինքնավերահսկողական մեթոդը ենթագիտակցության մակարդակի վրա օգնում է սիրահարներին պայքարել գայթակղության դեմ: Այս մեթոդը թույլ է տալիս մնալ զույգի հետ որքան հնարավոր է երկար:

Նախորդ հետազոտությունների ժամանակ մասնակիցները հիմնականում գիտակցաբար գնահատում էին այլ մարդկանց գրավչության աստիճանը: Նոր հետազոտությունում մասնագետները կենտրոնացել են չգիտակցված ռեակցիաների վրա: Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ ենթագիտակցական մակարդակի վրա զույգի դեմքը մասնակիցներին թվում էր ավելի գեղեցիկ, քան այլ մարդկանց դեմքերը:

Գիտնականների խոսքով, գրավչությունը կարևոր դեր է խաղում զույգի ընտրության հարցում: Դատելով ամեն ինչից, այն մեխանիզմները, որոնք մենք չենք գիտակցում, օգնում են մեզ հավատարմություն պահպանել:

Ի դեպ, այլ հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու դավաճանությունը կապված է նաև նրա կոշիկի համարից: Ուժեղ սեռի ներկայացուցիչնեչը, ովքեր հագնում են 43 և ավելի համարի կոշիկներ, ավելի հաճախ են դավաճանում, քան ավելի փոքր համարի կոշիկ հագնողները:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: