Latest 10 episodes

Մթերքներ, որոնք չարժե ամռանը ուտել

healthinfo-ն ներկայացնում է մթերքներ, որոնք չարժե շոգ եղանակին ուտել:

Պանիր

Պանիրը շատ աղի մթերք է: Եթե չեք ուզում երեկոյան տառապել այտուցներից, չարժե գաուդա կամ մաասդամ ուտել:

Թթու կաղամբ

Թթու կաղամբը շատ օգտակար է, բայց ամռանը հարմար չէ այն ուտել: 100 գ մթերքը պարունակում է աղի օրական նորմայի 20-30%-ը: Թթու կաղամբ զգուշորեն պետք է օգտագործեն ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց ունեցողները, լեղապարկի քարերի, երիկամային անբավարարության, հիպերտոնիայի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:

Պատիճավոր լոբի

Պատիճավոր լոբու 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 15%-ը: Ամռանը ցանկալի չէ այն ուտել:

Եգիպտացորենի փաթիլներ

Ամռանը հարմար չէ: Եգիպտացորենի փաթիլների 100 գրամում պարունակվում է աղի օրական նորմայի 20-30%-ը:

Ապխտած միս և երշիկեղեն

Այս մթերքի 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 5-15%-ը: Ծանր է յուրացվում օրգանիզմի կողմից, առանձնապես օգտակար չէ:

Պահածոյացված թյունոս

Պահածոյացված թյունոսի 100 գրամում պարունակվում է աղի օրական նորմայի 20-30%-ը: Կարող են այտուցներ առաջանալ, վերջույթները կարող են այտուցվել:

Ցորենի հաց

Ցորենի հացի 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 10%-ը: Ամռան համար այլ մթերքների հետ դա շատ է:

Աղի և մարինացված բանջարեղեն

Աղի կամ մարինացված բանջարեղենի 100 գրամում պարունակվում է աղի օրական նորմայի 20-30%-ը: Բացի դրանից՝ եթե մարդը տառապում է լյարդի, աղեստամոքսային տրակտի, երիկամների և սրտանոթային համակարգի հիվանդություններով, ապա ավելի լավ է՝ աղի մթերքից հրաժարվի:

Բազուկ

Բացի շաքարից՝ բազուկը նաև շատ աղ է պարունակում՝ 100 գրամում օրական նորմայի մոտ 10%-ը: Մի կերեք բազուկ, եթե ունեք զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, միզաքարային հիվանդություն, օստեոպորոզ, ստամոքսի բարձր թթվայնություն:

Ապխտած ձուկ

Ապխտած ձկան 100 գրամում պարունակվում է աղի օրական նորմայի 5-15%: Սա ևս ամռան համար աղի է:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: