Latest 10 episodes

Մթերքներ, որոնք ունեն ցավազրկող ազդեցություն

Բրիտանացի հայտնի դիետոլոգ, Կիրառական սննդի և սննդի թերապիայի բրիտանական ասոցիացիայի անդամ Սալմա Հանը նշել է այն մթերքները, որոնք ավելի լավ են պայքարում ցավի դեմ: Այդ մթերքները հարուստ են բնական հակաբորբոքային հատկություններով և ի տարբերություն դեղերի` կողմնակի ազդեցություններ չունեն:

healthyliving.com.ua-ն ներկայացնում է 5 մթերքներ, որոնք նվազեցնում են ցավը:

Բալ. պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումները և ասպիրինի նման վերացնում ցավը: Մասնագետների խոսքով՝ եթե մարզիկը մրցումներից առաջ օգտագործում է բալի հյութ, նա ավելի քիչ է մկանային ցավ զգում:

Կապույտ հապալաս. օգտագործումը կարող է մեղմել ցավը, քանի որ այն պարունակում է հատուկ նյութեր, որոնք գործում են որպես հակաբորբոքային միջոց և նվազեցնում են այտուցները: Շվեդ հետազոտողները պարզել են, որ կապույտ հապալասը վերացնում է կոլիտի ախտանիշները և հաստ աղիքում ցավը:

Նեխուրի սերմեր. պարունակում են հակաբորբոքային միացություններ, այդ թվում՝ ուժեղ ներգործող ապիգենին: Փորձագետները հաստատում են, որ այն հատկապես արդյունավետ է արթրիտի և հոդատապի ցավերի դեմ պայքարում:

Կոճապղպեղ (իմբիր). կարելի է օգտագործել ոչ միայն իմունիտետի բարձրացման համար, այլ նաև որպես ցավի թեթևացման միջոց: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է ազդել ասպիրինի կամ իբուպրոֆենի նման:

Քրքում. թեթևացնում է հոդերի ցավը, վերացնում այտուցը և այնպիսի ազդեցություն ունի՝ ինչպես իբուպրոֆենը:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: