Քրոնիկ հոգնածության սինդրոմ

Քրոնիկ հոգնածության սինդրոմը (ՔՀՍ) ընդունվել է որպես ախտորոշում դեռ 35 տարի առաջ:

Ամեն դեպքում մինչև այժմ բժիշկները վիճում են դրա նախապատճառի մասին: Ոմանք համարում են, որ այն հայտնվում է մարդկանց մոտ վիրուսային ինֆեկցիայի ֆոնին, ուրիշները հակված են մտածել, որ այս հիվանդությանը հակված են մարդիկ, ովքեր ապրում են վատ էկոգոտում, մեգապոլիսում: Մյուսները ապացուցում են, որ այս սինդրոմը ի հայտ է գալիս օրգանիզմում անհրաժեշտ միկրո և մակրոտարրերի պակասի դեպքում: Սակայն բոլորը միաձայն ասում են, որ ՔՀՍ-ն ավելի հաճախ լինում է չհաշվեկշռված զգացմունքային-մտավոր ծանրաբեռնվածությամբ մարդկանց մոտ՝  ֆիզիկական ցածր ակտիվության ֆոնին:

Ի՞նչ է դա նշանակում․քրոնիկ հոգնածության սինդրոմը ինտելեկտուալների հիվանդություն է:

Այս սինդրոմը ուղեկցվում է մշտական հոգնածության զգացումով, որը չի անցնում, նույնիսկ երկար հանգստից հետո: Ներկայացնում ենք հոգեթերապևտի խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել ՔՀՍ-ը առանց հաբերի:

Շատ չլուծված խնդիրներ: Մարդը մշտապես հոգնածություն է զգում մի շարք խնդիրների կուտակումից, որոնք երկար ժամանակ չեն լուծվում: Ի դեպ, խնդիրները կարող են լինել և իրական և մտածված:

Խնդրի լուծումը․ գնեք համապատասխան գրականություն, հաճախեք թայմ-մենեջմենթի կուրսեր: Եվ հիշեք՝ չկան խնդիրներ, կան տհաճ որոշումներ:

Մարդը շատ բան է անում «պետք» է ցուցակից և ոչինչ «ցանկանում» եմ ցուցակից:Նա ընդհանրապես ունակ չէ լսել իր ներքին երեխային: Բայց չէ՞ որ ցանկությունները շատ կարևոր են ՔՀՍ-ը հաղթահարելու համար:

Խնդրի լուծումը․ կազմել ցանկությունների ցուցակ և սկսել իրականացնել դրանք: Սկզբի համար շաբաթը մեկ անգամ արեք մեկ «պետք չէ»: Ստեղծագործել, փոքր հաճույքներ, չարաճճիություններ, մարմնի խնամք առանց մեղքի զգացումի, ինչը շատ էներգիա է հաղորդում:

Վատ քուն: Լավ ինքնազգացողության համար պետք է օրական 7-8 ժամ քնել: Տանջվու՞մ եք անքնությունից և անդադար քշու՞մ եք միևնույն մտքերը:

Խնդրի լուծում․ գնացեք հոգեբանի մոտ: Լուծեք ձեր խնդիրը և հանգիստ քնեք: Լավ քունը հիանալի զենք է քրոնիկ հոգնածության դեմ պայքարում:

Մարդը կարիք ունի իր արարքներին դրական արձաքանքի, սակայն չի ստանում, կամ ոչ բավարար է ստանում: Կարելի է խնդրել շրջապատին ձեզ հաճախ գովալ, սակայն կա ավելի հասարակ միջոց:

Խնդրի լուծում․ տանը, երևացող վայրում դրեք թափանցիկ ծաղկաման և ամեն անգամ, երբ ձեզ որևէ մեկը գովում է, այնտեղ թղթե կլորակ գցեք:

Մեղավորության և ամոթի զգացում, երբ ինչ-որ բան այնպես չեք անում, ինչպես ձեզանից ակնկալում են: Այս զգացողությունները հայտնվում են առողջ զգացմունքների փոխարեն և առաջացնում հաջորդ շերտը՝ անկարողության զգացողությունը:

Խնդրի լուծում․ հաճախ ելք փնտրելու կամ օգնություն խնդրելու փոխարեն մենք քարանում ենք և հանձնվում: Դրա համար քրոնիկ հոգնածությունը հաղթահարելու համար օգնություն խնդրեք:

Նոր տպավորությունների բացակայություն

Խնդրի լուծում․ եթե դուք նույնիսկ նոր եք վերադարձել արձակուրդից, կրկին գնացեք: Թեկուզև կարճատև, բայց որոկով: Անպայման քաղաքից դուրս գնացեք, արեք այն, ինչ երբեք չեք արել:

Սեքսի բացակայություն: Կանոնավոր սեքսի բացակայությունը վատ է ազդում ինչպես կնոջ, այնպես էլ տղանարդու հոգեբանական վիճակի վրա: Եթե դուք դրա պակասը չեք զգում դա չի նշանակում, որ այն ձեզ պետք չէ: Ինչպես հայտնի է՝ սիրով զբաղվելու ժամանակ արտադրվում է ուրախության հորմոն:

Խնդրի լուծում․ գործեք ինքներդ: Եթե որևէ պատճառներից ելնելով դուք դեռ չեք կարող ապահովել դա, լրացրեք ուրախության հորմոնները դառը շոկոլադով, բանանով, դդումով, հացով, խուրմայով, քաղցրավենիքով, ինչպես նաև B և C վիտամիններով հարուստ մթերքներով:

Ամեն դեպքում մի վախեցեք, դա ծերություն չէ: Ծերությունը ընդամենը հոգնածություն է ինքերդ ձեզանից: Հանգստացեք, սակայն արեք դա ճիշտ:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: