Latest 10 episodes

Զույգերը, ովքեր կիսում են տնային պարտականությունները, ավելի երջանիկ են

Ասում են իրական տղամարդիկ պետք է գնան աշխատանքի և ընտանիք պահեն: Իսկ նրանց գեղեցիկ կեսերն այդ ժամանակ պետք է մնան տանը, նայեն երեխաներին և ընտանեկան հարմարավետություն ստեղծեն: Սակայն եթե ձեր ժամացույցը մի քանի տասնյակ տարիներով հետ չի մնացել, ուրեմն դուք կասեք, որ դերերի այդպիսի տեղաբաշխումը վաղուց արդեն արդիական չէ:

Այժմ աղջիկները տղամարդկանցից ոչ պակաս հետևում են իրենց կարյերային և ամեն օր գնում աշխատանքի: Վերադառնալիս, սակայն, նրանք ամբողջությամբ ընկղմվում են տնային գործերի մեջ՝պետք է մաքրություն անել, ընթրիք պատրաստել, ամանները լվանալ: Երևի թե նրանց տղամարդիկ ուղղակի տեղյակ չեն այն հետազոտությունների մասին, որոնք ապացուցել են, որ տնային պարտականությունների բաժանումը սիրահարների կյանքը դարձնում է ավելի երջանիկ:

Առաջին այսպիսի հետազոտությունը կատարել է Մեթ Ջոնսոնը Կանադայի Ալբերտ համալսարանից: Նա ուսումնասիրել է գրեթե 1,5 հազար զույգ և եկել այն եզրակացության, որ կենցաղային պարտականությունների բաժանումը հարաբերությունների ներդաշնակության գրավականն են:

«Քչերն են սիրում տնային գործերով զբաղվել: Սակայն եթե տղամարդը օգնում է իր կնոջը, վերջինս զգում է, որ իրեն գնահատում են և ավելի քիչ է վրդովվում»:

Բացի այդ, պարտականությունների հավասար բաժանման դեպքում սիրահարներն ավելի ուշ են հոգնում, ինչը նշանակում է, որ նրանց ուժերը կհերիքեն մինչ ուշ գիշեր, երբ արդեն կարելի է թուլանալ և մի փոքր խառնել ննջասենյակը:

Այս հասարակ գաղտնիքը բառի բուն իմաստով կարող է փրկել նրանց, ովքեր նոր են սկսում ընտանեկան կյանքը: Երկու տարուց ոչ ավելի ամուսնացած 220 զույգերի հարցումը ցույց է տվել, որ հենց պարտականությունների հավասար բաժանումն է օգնել նրանց վերապրել ընտանեկան առաջին խնդիրները և հասնել փոխըմբռնման: Կանայք միանգամից մոռանում էին վեճերը, երբ ամուսինները աման լվացող հեղուկ էին վերցնում:

Այսպիսի փոքր բացահայտումները ցույց են տալիս, թե որքան կարևոր է ընտանեկան կյանքում կիսել ոչ միայն երջանիկ պահերը, այլ նաև ձանձրալի ամենօրյա գործերը:

Եվ այսպես, եթե երազում եք ամուր և առողջ հարաբերություններ ունենալ, մի մոռացեք կիսել կենցաղային գործերը: Տղամարդիկ ուղղակի պետք է ավելի հաճախ առաջարկեն իրենց օգնությունը և երջանկությունը երկար սպասեցնել չի տա:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments