10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն սպանում են ուղեղը

Նախաճաշից հրաժարում

Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, արյան մեջ ունեն գլյուկոզայի ցածր մակարդակ, ինչը հանգեցնում է գլխուղեղի ակտիվության նվազման:

Չափից շատ ուտել

Եթե դուք ձեզ թույլ եք տալիս շատ սնունդ օգտագործել, ձեր օրգանիզմը խոլեստերին է կուտակում արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում:

Ծխել

Ծխախոտը վնասում է ուղեղի գործունեությանը և սպանում գլխուղեղի բջիջները: Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելը կարող է Ալցհեյմերի հիվանդության պատճառներից մեկը լինել:

Մեծ քանակությամբ շաքարի օգտագործում

Որքան շատ է շաքարը՝ այնքան օրգանիզմում ավելի շատ են տոքսինները և ավելորդ քաշը և նույնքան ավելի քիչ՝ օգտակար նյութերը:

Օդի աղտոտվածություն

Այս գործոնը ձեզնից քիչ է կախված, բայց պետք է իմանալ, որ եթե ուղեղին թթվածինը չի բավարարում, դրա գործունեությունը զգալիորեն դանդաղում է:

Չափից քիչ քնել

Չափիչ քիչ քնելը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահվան:

Թմրանյութեր և ալկոհոլ

Այդ նյութերը հանգեցնում են գլխուղեղի անշրջելի խանգարումների:

Աշխատանք հիվանդ ժամանակ

Երբ մարդը հիվանդ է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնասում է ուղեղի գործունեությանը, քանի որ օրգանիզմն օգտագործում է իր բոլոր ռեսուրսները հիվանդության դեմ պայքարի համար: Այդ ժամանակ ուղեղը չի կարողանում բավականաչափ թթվածին ստանալ:

Խթանման և զարգացման բացակայություն

Ուղեղին անհրաժեշտ է մշտական զարգացում, ուստի հեռուստացույց դիտելու փոխարեն՝ գիրք կարդացեք, խաչբառ լուծեք կամ շախմատ խաղացեք:

Չխոսկանություն

Խոսակցությունը ևս գլխուղեղի խթանման տեսակ է: Զրուցելիս դուք հաճախ մտաբերում եք փաստեր և նոր բառեր ու արտահայտություններ եք սովորում՝ այդպիսով մարզելով ուղեղը, այն մշտապես ակտիվ պահելով:

Today's most read news !
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
Comments
Loading...