Latest 10 episodes

5 կոսմետիկ ընթացակարգ, որոնք պետք չէ անել ինքնուրույն

Կան մի շարք ընթացակարգեր, որոնք կարելի է անել տնային պայմաններում և գումար խնայել, սակայն կան նաև այնպիսինները, որոնք կտրականապես խորհուրդ չի տրվում անել ինքուրույն:

Մի կտրեք ճակատի մազափունջը

Իհարկե, այն հանգամանքը, որ մազափունջը սրահում կտրելը գրեթե նույն գինն ունի, ինչ սանրվածք անելը՝ մեզ ստիպում է ինքնուրույն վերցնել մկրատը: Սակայն պետք է կանգ առնել, քանի որ հավանակությունը, որ կտրվածքը ծուռ կստացվի շատ մեծ է, իսկ ուղղելը կարող է վատ հետևանք ունենալ:

Մազերի գույնը կտրուկ մի փոխեք

Եթե դուք ուղղակի երանգ եք հաղորդում հիմնական գույնին, կամ արմատները ներկում սրահի ընթացակարգերի միջև ընկած ժամանակահատվածում, կամ ներկում եք սպիտակ մազերը ձեր մազերի բնական գույնի, ապա ոչ մի խնդիր: Ժամանակակից ներկերը շատ հարմար են տնային օգտագործման համար: Սակայն, եթե, օրինակ, դուք ցանկանում եք սևահերից վերածվել շիկահերի, ապա ավելի լավ է ժամանակին կանգ առեք:

Մի ուղղեք հոնքերը մոմի կամ թելի միջոցով

Ավելորդ մազիկների որակյալ հեռացման և հոնքերին ճիշտ ձև տալու համար տնային պայմաններում կարելի է օգտագործել միայն ունելին: Մոմի հետ աշխատելու համար կարևոր է իմանալ բոլոր մանրուքները՝ ջերմաստիճանը, հանելու ուղղությունը, արագությունը: Մեծ է հավանականությունը, որ դուք կվնասեք մաշկը: Իսկ ամենավատը կլինի, որ չեք կարողանա նույն կերպ անել երկու հոնքերը:

Թելով նույնպես հեշտ չէ՝ ձեռքը կարող է հանկարծակի դողալ, օրինակ, անսպասելի զանգից և ամեն ինչ կորած է:

Մի սեղմեք խոր բշտիկները

Երբ դեմքին հայտնվում է բշտիկ՝ ձեռքերը կարծես ձգվում են այնտեղ: Եվ ոչ մի վատ բան՝ ախտահանեք մաշկը և բշտիկների համար նախատեսված կրեմ քսեք: Իսկ եթե բշտիկը խորն է, եթե շուրջբոլորը ուռել է և ցավում է, ապա որքան խորն ես սեղմում, այնքան բորբոքումը խորանում է։ Մեծ է հավանականությունը, որ կվնասեք մաշկը։ Եթե ձեզ անհանգստացնում է խորքային բշտիկը, ապա դիմեք մաշկաբանին։

Մի օգտագործեք ատամի մածուկ

Այսինքն՝ որպես մաշկի ախտահանիչ միջոց: Այս խորհուրդը՝ քսել մի քիչ ատամի մածուկ մաշկի բորբոքված հատվածներում, տարածվում է մոդել Ջիջի Հադիդի թեթև ձեռքով, սակայն բժիշկ-մաշկաբանները պնդում են, որ այն կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Ներթափանցելով մաշկի ներքին շերտերն ատամի մածուկի բաղադրիչները կարող են այնպիսի բորբոքվածության հանգեցնել, որ բշտիկը ոչինչ է դրա դիմաց: Մի դիմեք այս միջոցին, կան բշտիկների համար հատուկ կրեմներ:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: