Latest 10 episodes

Պայքարում է ցելյուլիտի դեմ. 7 պատճառ վարունգ շատ օգտագործելու համար


Մեզանից շատերը ուտում են թարմ վարունգ և անգամ չեն մտածում դրա անհավատալի օգուտի մասին։ Նրանք, ովքեր ուզում են թունավոր նյութերը դուրս բերել օրգանիզմից, նիհարել, լավացնել մաշկը, պետք է ուտեն այդ կանաչ մթերքը ամեն օր։ Ձեզ ենք ներկայացնում վարունգի 7 օգտակար հատկությունները օրգանիզմի համար։
 
1. Վարունգը դուրս է բերում թունավոր նյութերը. այն 95 տոկոսով բաղկացած է ջրից, որը, ինչպես հայտնի է, դուրս է բերում վտանգավոր նյութերը օրգանիզմից։ Այն նաև պարունակում է մեծ թվով վիտամիններ։
 
2. Կարելի է ուտել դիետայի ժամանակ։ Նրանք, ովքեր ուզում են նվազեցնել քաշը, պետք է շատ ուտեն վարունգ։ Վարունգի մեջ պարունակվում է տարտրոնային թթու, որը կասեցնում է ջրածնի՝ ճարպի փոխակերպումը։ Թարմ վարունգի կալորիականությունը 100 գրամում ընդամենը 13.5 է։
 
3. Վիտամին B-ի աղբյուր. Վարունգը B խմբի վիտամինների (B1, B2, B3, B6, B9) աղբյուր է։ Այդ պատճառով այն պետք է ուտել ամեն օր։
 
4. Կանխարգելում է բերանի վատ հոտը։ Եթե ձեր բերանից տհաճ հոտ է գալիս, որը ինչ-որ հիվանդությունների արդյունք չէ, ուրեմն վարունգը կօգնի ձեզ այդ հարցում։ Պահեք մի կտոր վարունգը բերանում 30 վայրկյանի ընթացքում։ Դա կօգնի սպանել բակտերիաներին, որոնք առաջացնում են վատ շնչառություն։
 
5. Շատ հիվանդությունների կանխարգելում։ Վարունգը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Այն նաև կարգավորում է խոլեստերինի քանակը և արյան ճնշումը։ Վարունգը հիանալի սնունդ է շաքարային դիաբետով հիվանդների համար։
 
6. Հիանալի միջոց մազերի և մաշկի համար. մաշկի բորբոքման ժամանակ օգտագործեք վարունգ։ Մաքրեք վարունգը և այն դրեք մաշկի համապատասխան տեղում։ Այսպիսով կարող եք նվազեցնել բորբոքումը։ Մաշկի սպիտակեցման համար կարող եք պատրաստել վարունգի դիմակ։ Ուղղակի դրեք կտրած վարունգը դեմքի վրա։
 
7. Պայքարում է ցելյուլիտի դեմ։ Նրանք, ովքեր ունեն ցելյուլիտ, պետք է շատ ջուր խմեն ողջ օրվա ընթացում։ Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ հեղուկ, որը կօգնի այդ հարցում։
Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: