Արտաքինի 6 գիծ, որոնք գրավում են տղամարդկանց

Եթե տղամարդը ձեզ վրա գցում է գնահատող հայացք՝ մի մեղադրեք նրան, մեղավորը բնությունն է: Վերջինս է նրան ծրագրավորել այնպես, որ կանանց  գնահատի որոշակի կարծրատիպով:

Ի՞նչն է գրավում նրանց հայացքը: Գիտությունը պնդում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կանանց գնահատում են բեղմնավորվելու և առողջ երեխա ծնելու տեսանկյունից, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք դեռ  չեն պատրաստվում ընտանիք կազմել: Այդ պատճառով տղամարդկանց գայթակղում են այն գծերը, որոնք ընդգծում են առողջական վիճակը:

Ճիշտ համամասնություն

Կանացի առողջության համար կատարյալ է համարվում 7:10-ի համամասնությունը: Օրինակ 44 համարի հագուստի համար՝ իրանը 60սմ, կոնքերը 88սմ, 52 համարի համար՝ իրանը՝ 73սմ, կոնքերը՝ 104:

Առողջ մազեր

Փարթամ, փայլուն և երկար մազերը առողջության գրավականն են:

Ժպիտ

Եվ խնդիրը միայն այն չէ, որ բարեհամբույր, լավատեսորեն տրամադրված և ուրախանալ կարողացող մարդու հետ ավելի հաճելի է կապել կյանքը: Ենթագիտակցության մակարդակում մեր մեջ դեռ ապրում է նախնադարյան մարդկանց իմաստությունը, որը հուշում է, թե՝ լավ ատամներով մարդը միսը լավ կծամի, ուստի սովից չի մահանա:

Նվազագույն դիմահարդարում

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ նախընտրում են այն կանանց, ովքեր 40% ավելի քիչ դիմահարդարում են անում: Բնական գեղեցկությունն ավելի լավ է ընդգծել և ոչ թե պատել շպարով:

Բարձր ձայն

Հետազոտողները պնդում են, որ ձայնի բարձր տոնայնությունն առաջ է բերում պատանեկության մասին նուրբ մտքեր և ստիպում քեզ պատկերացնել կանացի կազմվածքով փխրուն աղջկա կերպարանքով: Զարմանալի է, թե ինչո՞ւ են տղամարդիկ վեր թռնում, երբ դուք ճվում եք լոգարանում սարդ հայտնաբերելով: Երևի նա հանկարծակի հասկանում է, թե որքան շատ կանացիություն կա ձեր մեջ և մտածում՝ ի՞նչ անել այդպես հանկարծակի հայտնված երջանկության հետ:

Կարմիր զգեստ

Կարմիր հագուստը կարծրատիպ չէ, այլ խաղ՝ բնազդների հետ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: