Հինգ նյութ, որոնք չեն հերիքում 40 տարեկանից հետո

Եթե ամեն տարի դուք չկատարեք արյան մեջ վիտամինների և միկրոտարրերի պարունակության անալիզ, ապա շուտով ձեզ մոտ կառաջանա հետևյալ 5 կարևոր նյութերի պակաս, հայտնում է healthyliving.com.ua-ն:

1. Երկաթ
Երկաթի պակասությունն ավելի հաճախ նկատվում է կանանց մոտ: Այն կարող է առաջացնել մշտական հոգնածություն և թուլություն: Հարկավոր է հետևել սննդին և անհրաժեշտության դեպքում ընդունել հավելումներ:

2. Կալցիում
Գիտնականները խորհուրդ են տալիս օրական ուտել ամենաքիչը 3 տեսակի կաթնամթերք, որպեսզի ապահովվի կալցիումի քանակը:

3. Վիտամին D
Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին գոտում ապրող կանանց 80%-ը ունեն D վիտամինի պակաս: Դրա համար հարկավոր է առավոտյան գոնե 10-15 րոպե անցկացնել արևի տակ, ինչպես նաև օգտագործել ձուկ, ձու, լյարդ, թթվասեր և կարագ:

4. Մագնեզիում
Այդ նյութը կա կանաչ տերևներով բանջարեղենում, ընկույզում և հանքային ջրում: Դրա պակասության դեպքում առաջանում է անհանգստություն, մկանային ցավ:

5. Վիտամին C
Այն նպաստում է արյան շրջանառությանը, օրգանիզմին օգնում է պայքարելու ազատ ռադիկալների դեմ և բարձրացնում է դիմադրողականությունը: C վիտամինի պակասը լրացնելու համար հարկավոր է օրվա ընթացքում ուտել 2-3 միրգ, թթու կաղամբ, բուլղարական պղպեղ և սպանախ:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: