Latest 10 episodes

Ինչ անել, եթե տղամարդը ռոմանտիկ չէ

Դուք ցանկանում եք ստանալ ծաղկեփնջեր, սակայն նա հայտարարում է, որ տանել չի կարողանում դրանք նվիրել, ձեզ հարկավոր են գրկախառնություններ և համբույրներ ինչպես օդը, իսկ նրանից դուք դա չեք ստանում:

Դուք երազում եք մի օր գալ տուն և տնով մեկ տեսնեք թափված վարդի թերթիկներ, վառած մոմեր և պատրաստված ընթրիք: Ի՞նչ անել: Ինչպե՞ս անել, որպեսզի սիրած մարդը դառնա ավելի նուրբ և ռոմանտիկ ու այնպիսի բան անի, որ ձեր հոգին երգի:

1. Անպայման քննարկեք դա նրա հետ, որքան էլ ձեզ անհարմար զգաք: Նա գիտե, թե  դուք որքան ունեք քնքշանքների և ռոմանտիկ քայլերի կարիք, սակայն չի վարվում այդպես: Կարևոր է հասկանալ, ինչու է դա տեղի ունենում.

Միգուցե նա ուղղակի չգիտի, թե ինչպես դա անել և ինչպես վարվել ընթացքում: Նրան ավելի հեշտ է նույնիսկ չփորձել անել դա, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվի:

Միգուցե նա չի ունեցել այդպիսի հարաբերություններ և չգիտե՞, թե ինչպես պահել իրեն:

Միգուցե նա դեռ չի սովորել զիջումների գնալ և դեռ պետք է հասկանա, որ սիրել նշանակում է հաշվի առնել սիրելիի պահանջմունքները:

2. Մի ներկայացրեք ձեր ցանկությունը որպես մեղադրանք կամ բողոք

Ասեք, որ սիրում եք նրան և երջանիկ եք, սակայն որոշ հարցերում անհամապատասխանություններ կան և լավ կլիներ, որ հարաբերությունների ամրության համար քննարկել դրանք:

Ասեք, որ դուք միշտ քնքշանքի և ֆիզիկական հպման կարիք ունեցող մարդ եք եղել, որ սիրում եք ծաղիկներ և հաճելի ռոմանտիկ արարքներ, իսկ նա, երևում է, այլ կերպ է մտածում:

Հստակ ասեք, թե ինչ եք ցանկանում, որ ավելի մտերիմ լինեք իրար հետ, և որ ձեր համար մեծ նշանակություն ունեն նրա պատրաստակամությունը ընդառաջել ձեր ցանկություններին:

Ձեր ցանկացածը ասեք հստակ, նույնիսկ, եթե դա շատ բացահայտ է, օրինակ, հաճախ գրկախառնվելը:

3. Հարցրեք, արդյոք կարող եք նրա համար անել որևէ բան, ինչը կօգնի սիրելի զգալ: Պետք չէ կարծել, որ նա հստակ գիտի, թե ի՞նչ եք դուք ցանկանում և ուղղակի չի անում դա: Միգուցե նա որևէ բան չի՞ հասկանում կամ միգուցե դո՞ւք էլ նրա համար կարևոր բան բաց եք թողնում:

Մի թույլ տվեք, որպեսզի բացասականը կուտակվի և եռա ձեր մեջ, քննարկեք ձեր սիրելի մարդու հետ․ չէ՞ որ միշտ հնարավորություն կա պայմանավորվելու:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: