Latest 10 episodes

Ինչպես ստիպել աշխատել ամռանը

Տաք և արևային եղանակ, շուտով երկար սպասված արձակուրդ և հաճելի մտքեր հանգստի մասին: Աշխատելը թվում է անհավանական, սակայն պետք է: Ի՞նչ անել: Ահա 10 կանոն «ամառային աշխատասերի» համար:

1. Առավոտը լինում է բարի, և այն պետք է սկսի որևէ լավ բանից: Բուրավետ սուրճ, սիրելի երաժշտություն, վազք: Այս ամենը կբարձրացնի տրամադրությունը և աշխատանքային հունի մեջ կգցի:

2. Մի մոռացեք նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: Ժամանակ տրամադրեք մի փոքր վարժանքի համար կամ տրանսպորտից օգտվելու փոխարեն աշխատանքի ոտքով գնացեք:

3. Ավելի շատ պայծառ գույներ: Բնությունը նույնպես վերափոխվում է ամռանը, ամեն ինչ դառնում է հյութալի և ուրախացնում: Մի կողմ ենք նետում մռայլ շորերը, աշնանային ջինսերը, ժամանակն է հագնել կիսաշրջազգեստներ, շորիկներ: Եթե աշխատանքը թույլ չի տալիս ազատ դրես-կոդ, ապա փորձեք գոնե ժամանակավոր մոռանալ սև և այլ մռայլ գույների մասին:

4. Զարդարեք աշխատանքային սեղանը: Տոն հոգում, հագուստում և աշխատանքային վայրում:

5. Պլանավորեք ապագա հանգիստը: Մտածեք որտեղ եք ցանկանում այն անցկացնել: Ով լավ աշխատում է, նա լավ հանգստանում է:

6. Եթե ծովափնյա հանգիստը մոտ ապագայում չի սպասում, ապա մեկնեք քաղաքից դուրս: Թարմ օդը, հաճելի շրջապատը... ի՞նչ կարող է ավելի լավ լինել:

7. Ավելի շատ զվարճանքներ աշխատանքային օրերին: Գնացեք կինո, հաճախեք հետաքրքիր ցուցահանդեսներ, հանդիպեք ընկերների հետ, երեխաների հետ գնացեք զվարճանալու:

8. Երբ բոլորը հանգստանում են, դուք կարող եք աչքի ընկնել որպես նպատակասլաց աշխատող: Զարգացեք, հետաքրքրվեք, կապեր հաստատեք, իսկ ամենակարևորը` մի թուլացեք, միայն այդ դեպքում դրական արդյունքի կհասնեք:

9. Պայքարեք առօրեականության դեմ: Մի թողեք աշխատանքը կլանի ձեզ: Չէ՞ որ դուք ցանկանում եք հաճույք ստանալ նրանից, ինչով զբաղվում եք: Ստեղծագործեք, փոփոխություններ մցրեք ամենօրյա գրաֆիկի մեջ: Մի վախեցեք փոփոխություններից, դրանք միշտ լավ են:

10. Մի մտածեք, որ չեք ցանկանում աշխատել: Հավատացեք, չկա մարդ, ով կնախընտրեր աշխատանքը հանգստի փոխարեն: Փորձեք յուրաքանչյուր իրաճակից դրական բան քաղել:

Եզրահանգում՝ մի կենտրոնացեք տարվա եղանակի վրա: Շոգ եղանակը և ամառային այլ գայթակղությունները չպետք է թուլացնեն ձեզ: Կարողացեք աշխատել այնպես, որ ժամանակ ունենաք այլ երկրային ուրախությունների համար: Ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: