Ինչպես ճիշտ ներկել մազերը. խորհուրդ են տալիս փորձագետները

ladyhealth.com.ua-ն ներկայացնում է փորձագետների խորհուրդները, թե ինչպես կարելի է ճիշտ ներկել մազերը:

Մազերը ներկելու համար գույնն ընտրելիս ոչ մի դեպքում չի կարելի կենտրոնանալ ամսագրում դուր եկած ֆոտոմոդելի կամ ընկերուհու վրա: Դա կարող է հսկայական սխալ լինել:

Մազի ներկի տոնը պետք է ընտրել մաշկի կամ աչքերի գույնին համապատասխան, այդ դեպքում չեք սխալվի:

Եթե պեպեններ ունեք, չպետք է գույնի արմատական փոփոխություն անել. մուգ սև կամ սպիտակ գույնով փորձերը հազիվ թե հաջողությամբ պսակվեն: Համարվում է, որ այդպիսի գույները հարմար են երիտասարդ աղջիկներին, որոնք դեռ մաշկի խնդիրներ չունեն, այլապես դեմքի բոլոր թերությունները միայն կընդգծվեն:

Եթե դուք ակամա կարմրում եք, խուսափեք կարմիր երանգներից: Եթե մաշկի սառը երանգ ունեք, մի ընտրեք դեղին երանգներ, նախընտրությունը տվեք «կարմիր ծառին», «կարմիր գինուն», «սմբուկին», «սև» կամ «մոխրագույն շիկահերին»:

Առաջնային նշանակություն ունի աչքերի, մազերի գույնի և մաշկի տոնի համադրությունը: Մուգ աչքերով և թուխ մաշկով գեղեցիկ կդիտվեն մուգ մազերը, իսկ բաց գույնի մազերով և սպիտակ մաշկով՝ բաց գույնի: Եթե աչքերը մուգ կապույտ կամ կանաչ գույնի են, իսկ մաշկը՝ բաց, ապա ձեզ հարմար կլինեն «մուգ» և «բաց գույնի» շեկ մազերը, իսկ եթե մաշկը միջին մգության է, հարմար կլինի «շատենը» կամ «բաց շատենը»:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: