Ռոմանտիկ գաղափարներ, որոնք դուր կգան ձեր տղամարդուն

Եթե դուք ցանկանում եք ավելի երկար ժամանակ վերապրել հրաշալի պահեր ձեր սիրելիի հետ, մտածեք որևէ բան, որ ոչ միայն ձեր, այլև ձեր տղամարդու ճաշակով էլ լինի:

Ահա մի քանի գաղափարներ, որոնք կարող եք փորձել:

Կազմակերպեք չնախատեսված պարեր

Քանի դեռ դուք զբաղված եք պատրաստություններով կամ այլ տնային գործերով՝ միացրեք երաժշտություն, որը դուր է գալիս ձեզ երկուսին և սկսեք պարել, հրահրելով նրան նույնպես: Զարմանալի չի լինի, եթե ձեր խոհանոցային լամբադան առնվազն ավարտվի գրկախառնություններով և համբույրներով:

Գրեք սիրելիին կարճ էրոտիկ գրություն կպչուն թերթիկների վրա և կպցրեք այնտեղ, որտեղ նա այն հանկարծակի կգտնի: Ավտոմեքենայում, լոգարանի հայելուն:

Ձեր սիրեցյալը շատ ժամանակ է անցկացնում վիդեոխաղերի շուրջ:Միացեք: Առաջարկեք մրցել իրար հետ, պարտվողը պետք է կատարի մյուսի ցանկությունը:

Փորձեք գնալ անծանոթ խմբերի համերգին կամ այնպիսի ոճի երաժշտության, որի հետ դուք վատ եք ծանոթ: Ձեզ կարող են սպասել զարմանալի հետաքրքիր բացահայտումներ:

Բացի կինոթատրոններից և սրճարաններից քաղաքում կան բազում հետաքրքիր նոր կամ մոռացված զվարճանքների վայրեր կան: Գտեք ձեր համար որևէ նոր բան: Նորությունը թարմացնում է հարաբերությունները:

Մտեք ինտիմ-խանութ, միգուցե դուք ցանկանում եք գնել որևէ բան, իսկ միգուցե այն ձեզ մոտ հետաքրքիր, նոր գաղափարներ առաջացնի:

Մի մոռացեք հին բարի դերային խաղերի մասին ննջասենյակում: Դա նորույթների աղբյուրն է․ չէ՞ որ դուք անդադար կարող եք հորինել նոր կերպարներ և իրավիճակներ:

Այն, որ արձակուրդը հիանալի հնարավորություն է վերակենդանացնելու ինտիմ կյանքն՝ արդեն ապացուցված է գիտնականների կողմից: Եթե ձեզ չի հաջողվում հեռանալ երկար ժամանակով հեռու տեղ, հանգստյան օրերի համար սենյակ վերցրեք մոտակա հարմարավետ հյուրանոցում : Գինի պատվիրեք և պատկերացրեք, որ դուք Կարիբյան կղզիներում եք:

Մենք վաղ, թե ուշ մեր երկրորդ կեսին ստիպել ենք նայել ֆիլմ, որը նրանք ուրիշներին երբեք չեն խոստովանի, որ տեսել են: Պատասխան բարություն արեք, նայեք այն, ինչ նա է ցանկանում դիտել և արեք դա առանց կծողական մեկնաբանությունների:

Նա ունի սիրելի կինոհերոսուհի: Հայտնվիր նրա դեմ այդ կերպարում: Ամեն անգամ այդ ֆիլմը դիտելիս նա ձեզ կհիշի:

Today's most read news !
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը , ГАЗель-ն ու Opel-ը
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
Comments

Name: