Latest 10 episodes

Կարիերա և անձնական կյանք․ ինչպե՞ս գծել սահմանը

Կարիերան և անձնականը յուրաքանչյուրի համար այս կյանքում ամենակարևորն են: Հաճախ կարիերայի կառուցումը խլում է գրեթե բոլոր ուժերը և նորմալ անձնական կյանքի համար ժամանակ չի մնում:

Դա սպառնում է նրանով, որ արդյունքում բավականին հաջողակ և ապահովված մարդը, ով շատ բաների է հասել, չի հասցրել ստեղծել ընտանիք, մեծացնել երեխաներին: Արդյունքում՝ առջևում միայնություն է սպասում: Որպեսզի այդպիսի բան չպատահի, պետք է ժամանակին սահման դնել կարիերայի և անձնական կյանքի միջև:

Կարիերա և անձնական կյանք

Երիտասարդ տարիքում կարիերայի ստեղծումը թվում է ամենաառաջնային խնդիրը: Եվ դա բացատրելի է: Յուրաքանչյուր երիտասարդ ցանկանում է ապահովել իր և իր ապագա ընտանիքի արժանապատիվ գոյակցությունը:

Երկարաժամյա աշխատանքը՝ առանց հանգստյան օրերի և արձակուրդի, ոչ մի հնարավորություն չի թողնում անձնական կյանք ստեղծելու համար: Նախագիծ նախագծի հետևից, պաշտոնի բարձրացում․ իհարկե, այս ամենը շատ կարևոր է, սակայն այդպիսով անձնական կյանքում որևէ զարգացումներ չեն լինում:
Ընթացքում կարիերիստը պարզում է, որ ընկերուհին կամ ընկերն ամուսնացել են, այնուհետև ականջին հասնում է, որ ընկերները երեխաներ են ունեցել: Այդ ժամանակ դեռ թվում է,թե մի քիչ էլ ժամանակ կա և հետո կզբաղվի անձնական կյանքով: Սակայն տարիներն անցնում են, իսկ անձնական կյանքում լռություն է:
Արդյունքում՝ սպասվում է միայնակ ծերություն, երբ արդեն հնրավոր չէ որևէ բան փոխել կամ վերադարձնել: Ունենալով ամենաբարձր պաշտոնը, բարձր աշխատավարձ, միևնույն է, մարդն իրեն ամբողջությամբ դժբախտ է զգում:

Ինչպե՞ս համատեղել կարիերան և անձնական կյանքը

Որպեսզի այդպիսի բան չպատահի, միանգամից սովորեք համատեղել կարիերան և անձնական կյանքը: Աշխատանքին այնքան ժամանակ տրամադրեք, որքան պահանջում է աշխատանքային գրաֆիկը: Գրասենյակից դուրս գալուց, անջատվեք աշխատանքից:

Պետք չէ աշխատանքին տրամադրել հանգստյան օրերը, տոները, արձակուրդները: Նախևառաջ դրանց շնորհիվ դուք կհասցնեք հանգստանալ, իսկ երկրորդը՝ դուք կունենաք ժամանակ և ամենակարևորը՝ ուժ, անձնական կյանքով զբաղվելու համար:

Դուք կսկսեք հասցնել ամեն ինչ, եթե ունենաք նոթատետր, որում կգրանցեք մեկ շաբաթվա կատարելիք աշխատանքը: Արդյունքում, կարիերան չի տուժի, իսկ դրա հետ մեկտեղ դուք երջանիկ կլինեք անձնական կյանքում և կկարողանաք պահել հավասարակշռությունը դրանց միջև:

Կարողացեք դնել առաջնահերթությունները և այդ դեպքում կարիք չի լինի քաղել անհաջող անձնական կյանքի պտուղները:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: