Latest 10 episodes

6 բան, որը կհասկանա միայն ուժեղ կինը

Ամենահիմար միտքն այն է, որ կանայք թույլ են: Իրականում թույլ կանայք այնքան քիչ են, որ այդ տոկոսը կարելի է նույնիսկ չհամարել վիճակագրական նշանակության: Սակայն մյուս կողմից իսկապես ուժեղ կանայք նույնպես շատ չեն: Եթե դուք այդպիսին եք, ուրեմն ներքոնշյալը ձեր մասին է:

Դուք ամեն ինչ նախապես գիտեք

Խելոքները սովորում են ուրիշների, իսկ հիմարները՝ սեփական սխալների վրա․ ուժեղ կանայք ընդհանրապես բան չեն սովորում: Նրանք ամեն ինչ գիտեն: Որովհետև նրանք չեն հավաքում կյանքի փորձը կաթիլներով՝ այն նրանց վրա գահավիժում է ջրվեժի նման: Խնդիրն այն է, որ այդ փորձը մոռանալ չի լինի: Դուք չեք կարող հորինել իրավիճակ, զարգացում և վերջ, որը որ ձեր համար անկանխատեսելի կլիներ: Նույն խոչընդոտին հանդիպողները ձեզ նախանձում են, դուք էլ նրանց, քանի որ ամեն ինչ նախապես իմանալը այդքան էլ հաճելի չէ:

Այդ պատճառով գիտելիքներն ավելի լավ է չցուցադրել

Այլապես շուրջբոլորը կսկսեն օճառել պարանները և հարմար սյուն փնտրել, որից կարելի է կախվել: Դուք ոչ թե վատատես եք, ուղղակի հստակ գիտեք, որ «ամեն ինչ լավ կլինի»-ն չի աշխատում: Որովհետև երբեք չի լինում, որ միաժամանակ ամեն ինչ լավ լինի: Սակայն կարելի է աչքերը փակել վատի վրա և վայելել լավը: Բայց խնդիրն այն է, որ ուրիշները կարող են այդպես վարվել, իսկ դուք՝ ոչ:

Տղամարդկանց մեծ մասի հետ պետք է լինում «հիմարիկ» ձևանալ

Իհարկե դուք կարող եք այդպես անել, ուրիշ հարց է, որ դա ձեզ ընդհանրապես հաճույք չի պատճառում: Դա ուրախ խաղ չէ, կոկետություն չէ, այլ՝ անհրաժեշտություն: Մեծամասամբ տղամարդիկ վախկոտ էակներ են և իրենց հարմարավետության գուտուց դուրս գալը համարում են մահացու վտանգավոր: Բացի այդ նրանք ունեն կարծրատիպային մտածողություն և խելացի կանանց հրեշ են պատկերացնում: 

Եթե դուք արդեն ամուսնցած եք, ապա նույնպես, ժամանակ առ ժամանակ, դրա կարիքը կա:

Դուք հակված եք վհատվելու և ինքնավերլուծություններ անելու

Փորփրել սեփական հոգու մեջ, վատ բան գտնել ու կախվել դրանից՝ ձեր սիրած զբաղմունքն է: Ձեզ միշտ թվում է, որ պետք էր ավելի շատ ջանք թափել, կարելի էր ինչ-որ բան ավելի լավ, արագ անել: Այնուհետև դուք հասկանում եք, որ ավելի շատ ջանք թափելը ձեզ ուղիղ այլ աշխարհ կտաներ և ընկնում եք սև թախիծի մեջ: Որովհետև աշխարհի անկատարելիությունն անտանելի է:

Ձեզանից միշտ հերոսություն են սպասում

Ամեն դեպքում դուք երկար ժամանակ չունեք վհատվելու համար: Բոլորը ձեզանից ինչ-որ բան են սպասում ու հուսահատ ասում՝ «արա ինչ-որ բան», և դուք անում եք դա, հերոսությունը, որը ձեզանից բոլորն ակնկալում են:

Դուք պերֆեկցիոնիստ եք

Ուղղակի հերոսությունը քիչ է, այն պետք է լինի կատարյալ: Այդ պատճառով դուք դա գերազանց եք կատարում: Դուք ընդհնարապես ժամանակ չեք ունենում հեռուստացույց դիտելու, հանգստանալու, քանի որ ամեն ինչ ուզում եք կատարյալ անել: Պերֆեկցիոնիզմը ձեր բնավորության մասն է, և անիմսատ է դրա հետ պայքարել, սակայն պետք է դա սահմանների մեջ պահել, ինչը այն հիմնական խնդիրն է, որն ուժեղ կինը դժվարությամբ է հաղթահարում:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: