Եկել է ձմերուկի ժամանակը. պարզվում է այն չափազանց օգտակար է

Ամռան գալուստը նշանավորվում է նաև ձմերուկի հայտնվելու հետ: Այն կարելի է գնել ամեն օր: Այս միրգը ուտելուց, գուցե․ քչերն են մտածում, թե ինչքան օգտակար է այն:

Պարզվում է, որ ձմերուկը մեծ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա: Բացի նրանից, որ այն հեղուկի հիանալի միջոց է, այն նաև բուժում է երիկամները և իջեցնում արյան ճնշումը:

Ինչով է օգտակար ձմերուկը

Այն լավացնում է մաշկը

Եթե դուք ցանկանում եք մաշկին հաղորդել փայլ և թարմություն, անպայման ձմերուկը մցրեք ձեր սննդակարգի մեջ: Ըստ հետազոտությունների, դրա մեջ պարունակող վիտամին A-ն նպաստում է հյուսվածքների վերականգմանը և մարմնի մաշկը դարձնում թարմ և գեղեցիկ:

Առողջացնում է սիրտը

Յուրաքանչյուրը, ով տառապում է սրտի խնդիրներով կամ ցավ է զգում կրծքավանդակում ամեն դեպքում պետք է դիմի բժշկի: Սակայն մասնագետները միաձայն ասում են, որ ձմերուկի մեջ պարունակող լիկոպինը ամրացնում է սրտմկանը: Ավելին, վիտամին C-ն, կարատինոիդները և կալիումը օգնում են իջացնել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել սիրտը խնդիրներից:

Լավացնում է երիկամների աշխատանքը

Երիկամի քարի դուրս գալը կարող է լինել ձեր ամենացավոտ փորձությունը, այդ պատճառով մի մոռացեք հոգ տանել երիկամների մասին: Այդ մասին գիտեին դեռ մեր տատիկները: Գիտնականները նույնպես հաստատում են, որ ձմերուկի օգտագործումը լավացնում է միզարտադրությունը երիկամների համար առանց որևէ խնդրի:

Լավացնում է աչքերի առողջությունը

Ավելի շատ ձմերուկ օգտագործելու պարագայում, դուք առանց որևէ դժվարության կլավացնեք աչքերի առողջությունը և տեսողությունը: Ձմերուկի մեջ պարունակող վիտամին A-ն կպաշտպանի ձեզ աչքերի մկանում տեղի ունեցող տարիքային փոփոխություններից և կկանխի այսպես կոչված գիշերային կուրությունը:

Ազդում է ոսկորների առողջության վրա

Ոսկորների առողջությունը դժվար է գերագնահատել, առավել ևս` մեծ տարիքում: Ձմերուկն իր մեջ պարունակում է լիկոպին և կալցիում, որոնք օգտակար են ոսկորների ամրության համար ու պաշտպանում են նրանց վնասվածքներից:

Իջեցնում է արյան ճնշումը

Շատերը փորձում են իջացնել արյան ճնշումը դիետաների և մարզանքների օգնությամբ, բացի այդ, նրանք ուղղակի պետք է ավելացնեն ձմերուկն իրենց սննդակարգի մեջ: Դրա մեջ պարունակող մագնիումը և կալիումը օգնում է իջացնել արյան ճնշումը:

Պայքարում է ասթմայի դեմ

Մասնագետները պնդում են, որ ձմերուկի մեջ պարունակող վիտամին C-ն օգնում է նվազեցնել ասթմայի հայտնվելու ռիսկը: Իսկ նրանք, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ, ձմերուկի օգնությամբ կարող են լավացնել թոքերի ընդհանուր վիճակը:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: