Latest 10 episodes

Քայքայիչ հարաբերությունների 5 նշան

Լինում են հարաբերություններ, որոնք պետք է ավարտել, որովհետև այլ կերպ դուք կսպառվեք:

Ոչ ուղղակի իմաստով, այլ կփոխվեք՝ և ոչ դեպի դրական կողմ, որովհետև քայքայիչ հարաբերությունները քանդում են ոչ թե ինչ-որ վերացական բան, այլ հենց ձեզ: Ահա 5 նշան, որոնց առկայության դեպքում պետք է դադարեցնել հարաբերությունները:

Դուք խաբում եք

Եթե դուք չեք ասում այն մասին, ինչը ձեզ հուզում է, փորձում եք գունավորել ճշմարտությունը կամ նվազեցնում եք որոշ իրադարձությունների կարևորությունը, ապա պետք է մտածել, թե ինչո՞ւ եք դուք այդպես վարվում: Ինչո՞ւ եք դուք փորձում լինել ոչ այնպիսին, ինչպիսին կաք: Գլխավոր խորհուրդը՝ լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք: Եղեք անկեղծ ձեր զուգընկերոջ հետ և մի վախեցեք, որ չեք ընդունվի: Եթե այդպես լինի, ուրեմն ավելի լավ:

Դուք մեկուսացման մեջ եք

Եթե ձեր հարաբերություններն անցել են կոնֆետա-ծաղկեփնջային շրջանից և դարձել քիչ թե շատ սովորական, ապա դա սոցիալական մեկուսացման նշան է: Սոցիալական կախվածությունը հարաբերությունների անառողջ փևաչափ է, իսկ սոցիալական մեկուսացումը հնարավորություն չի տալիս աճել և զարգանալ:

Ձեզ շրջապատում է բացասականը

Անառողջ հարաբերությունները բերում են բացասական գծերի հայտնվելուն: Օրինակ, դուք անընդհատ մեղավոր եք դառնում ձեր զուգընկերոջ բոլոր խնդիրների և սխալների մեջ: Դուք սկսում եք համարել, որ զուգընկերոջ երջանկության պատասխանատվությունը ձեր վրա է և պետք է կառուցեք ձեր կյանքն այդ գիտակցությամբ: Ժամանակի ընթացքում այդպիսի հարաբերություններում դուք դադարում եք լինել ազատ և ապրում եք այնպես, որպեսզի ձեզ հնարավոր չլինի ինչ-որ բանում մեղադրել: Այդպիսի հարաբերությունները թունավոր են և կարող են թունավորել ձեր ողջ կյանքը:

Կենտրոնացվածություն զուգընկերոջ վրա

Անառողջ հարաբերություններում կենտրոնացվածությունը մեկին փոխելու վրա է և ոչ՝ ինքներդ ձեր վրա աշխատելու: Եթե ձեր հարաբերությունները կառուցվում են հարգանքի վրա, ոչ մեկը չի փորձի ձեզանից կատարյալ անձնավորություն սարքել: Եթե դա տեղի է ունենում, ապա երջանկության չի բերի: Ճիշտ հարաբերություններում դուք հարգում եք ձեր զուգընկերոջը նրա համար որ նա կա, և չեք փորձում նրան դարձնել ձեր հաջողված նախագծերից մեկը:

Երջանիկ հարաբերությունները մեզ դարձնում են ավելի լավը և ստիպում աշխատել ինքներս մեր վրա: Եթե ձեր վրա ճնշում են գործադրում և դուք սկսում եք կորցնել ինքնավստահությունը, միգուցե ժամանակն է ինքնուրույն դուրս գալ այդ հարաբերություններից և չսպասել մինչև ձեզ թողնեն:

Աջակցության պակաս

Ճիշտ հարաբերություններում դուք զգում եք ձեր զուգընկերոջ աջակցությունը: Եվ պարտադիր չէ, որ նա կիսի կամ հասկանա ձեր հետաքրքրությունները: Նա կարող է չհասկանալ, բայց աջակցել: Դա համարվում է հարգանքի ցուցաբերում ձեր հայացքներին: Եթե դուք հասկանում եք, որ նա հետաքրքրություն չի ցուցաբերում և չի աջակցում ձեզ, ապա պետք է իմանաք, որ այդպիսի մարդը չի ապահովվի ձեզ զգացմունքային հիմք:

Չհետաքրքրվածությունը և քննադատությունը ժամանակի ընթացքում ստիպում է ձեզ հավատալ, որ ձեր զգացմունքները, հայացքները կարևոր չեն, և դուք նույնպես կարևոր չեք: Ավելի լավ է հրաժարվեք այդպիսի զուգընկերոջից, քան ձեզանից:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: