Ինչպես դիմել աշխատավարձի բարձրացման համար

Մեզանից շատերը երազում են ստանալ ինչպես պաշտոնի այնպես էլ աշխատավարձի բարձրացում: Ինչպե՞ս դիմել այդ հարցով: Ահա մի քանի խորհուրդ` մասնագետի կողմից:

Համոզվեք, արդյոք ընկերությունը, որտեղ դուք աշխատում եք, կարող է անել դա: Ճգնաժամի, կրճատումների պարագայում ուղղակի անհնար է ակնկալել աշխատավարձի բարձրացում: Սակայն փորձել հնարավոր է, եթե դուք աշխատում եք մեծ և հաջողակ ընկերությունում:

Հաշվի առեք ընկերությունում ձեր աշխատանքի ժամկետը: Միգուցե դեռ ժամանակը չէ՞ այդպիսի հարցով դիմելու: Միգուցե դուք դեռ չե՞ք հասցրել ցույց տալ ձեր հաջողությունը ղեկավարության մոտ: Ոչ մի լավ ղեկավար չի մոռանա աշխատասեր և արդյունավետ աշխատողի մասին, այդ պատճառով մտածեք ձեր արդյունքների մասին՝ բարձրացման համար դիմելուց առաջ:

Համոզված եղեք, որ դուք իրականում արժանի եք դրան: Ցուցաբերեք առավելագույն հստակություն, քաջություն և համառություն: Մտքում պահեք հիմնավորված փաստարկներ և գնացեք ղեկավարի մոտ:

 

Ուսումնասիրեք առաջարկների շուկան, պարզեք մոտավորապես որքա՞ն են ստանում այդ պաշտոնի մարդիկ այլ ընկերություններում: Միգուցե, եթե ձեր ընկերության ղեկավարը չհամաձայնվի, դուք գտնե՞ք ավելի հարմար տեղ:

Կազմակերպեք անձնական հանդիպում: Այդպիսի հարցերը դժվար թե կարելի է լուծել ընդմիջման ժամանակ: Գրանցվեք քարտուղարի մոտ անձնական հանդիպման համար: Այդ կերպ ձեր ղեկավարը տեղյակ կլինի ձեր այցի նպատակի մասին:

Չարժե զգացմունքներին տրվել, ձայն բարձրացնել: Կարողացեք հարմարվել ստեղծված իրավիճակներին և ընդունել այն, ինչպիսին որ կա: Ինչ որ արվում է՝ դեպի լավն է տանում:

Եվ վերջապես հիշեք՝ դուք պետք է պատրաստ լինեք մերժմանը: Այն կդառնա ձեզ համար, այսպես ասած, ուղեգիր դեպի ապագա և միաժամանակ հնարավորություն կտա մտածելու ձեր ապագա անելիքների մասին:

Մի հանձնվեք, կատարելագործվեք, զարգացեք և ձեզ անպայման կնկատեն:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: