Մոծակներն ընտրում են, թե ում կծեն

Մեզանից յուրաքանչյուրն ունի ծանոթ, ում շատ են սիրում մոծակները: Նա գայթակղում է այդ միջատներին, ինչպես վալերիանի կաթիլները՝ կատուներին:

Պարզվում է, դա ունի իր բացատրությունը: Առողջապահության մասնագետները համարում են, որ մոծակները նախընտրում են որոշակի խմբի մարդկանց:

Ահա 4 գործոն, որոնց պատճառով դուք կարող եք մոծակների համար համեղ պատառ դառնալ:

Հղիություն

Մոծակներին գայթակղում է ածխաթթու գազի հոտը, որոնք մարդիկ արձակում են շնչելիս: Հղի կանայք ավելի շատ են արտաշնչում, այդ պատճառով ավելի շատ են գրավում մոծակներին:

Սպորտով զբաղվելը

Առավոտյան վազքից հետո մի զարմացեք, եթե ձեզ կծոտել են մոծակները: Դա տեղի է ունենում կաթնաթթվի պատճառով: Այն ակտիվորեն արտադրվում է մկաններում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Մոծակները շատ են սիրում դա:

Ալկոհոլի օգտագործում

Մասնագետները պնդում են, որ այդպիսի խմիչքների օգտագործումից հետո մարդիկ ավելի են գայթակղում մոծակներին: Ալկոհոլը բարձրացնում է մեր մարմնի ջերմաստիճանը և արնախումները գալիս են «տաքի» վրա:

Արյան I-ին խումբ

Հետազոտությունների համաձայն, հավանականությունը, որ մոծակը կկծի արյան  I-ին խումբ ունեցողին կազմում է 83%: Ամենաքիչը մոծակների հարձակման ենթարկվում են 2-րդ խումբ ունեցողները:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...