Երկու ամենաչար կենդանակերպի նշանները

Ամեն դեպքում մարդու վարվելակերպը բացահայտվում է ոչ այդքան կենդանակերպի նշանով, որքան անձի զարգացման մակարդակից: Իսկ լինել կամ չլինել չար դա յուրաքանչյուրիս ընտրությունն է:

Այսպիսինն է ամենաչար և վտանգավոր կենդանակերպների նշանների ցուցակը:

Խոյ

Խոյի հովանավորը առույգ և բռնկվող Մարսն է: Լավ տրամադրության դեպքում Խոյը հիանալի ընկեր է: Նրա հետ ձանձրալի չէ, նա ալարկոտ չէ և պատրաստ է ձեզ օգնել: Սակայն եթե դուք նրան բռնացրել եք վատ տրամադրությամբ, եթե բարկացրել եք նրան, ապա կբախվեք իրական կրակոտ փոթորկի հետ, որովհետև կրակը այդ նշանի տարերքն է:

Խոյերը լինում են բռնկուն և համառ, նրանց հետ բարդ է պայմանավորվել, քանի որ ոչ միշտ են լսում զրուցակցի տրամաբանական փաստարկները: Այս կենդանակերպի տակ ծնված տղամարդիկ հաճախ մտածում են, որ որոշ հարցեր կարելի է լուծել միայն արմունկների միջոցով:

Կարիճ

Այս կենդանակերպի նշանը նույնպես գտնվում է Մարսի հովանավորության նորքո: Սովորական վիճակում Կարիճները հանգիստ են և սիրալիր: Ոմանք նույնիսկ կարող են նրանց միամիտ համարել: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այդ հանգստության դիմակի տակ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ զգացմունքների իրական փոթորիկներ:

Ջրային տարերքի պատկանելիությունը ցույց է տալիս նրանց զգացմունքայնության աստիճանը: Սակայն Կարիճները հազվադեպ են ցույց տալիս իրենց զգացմունքները՝ նախընտրելով պահել դրանք ներսում: Այսուհանդերձ, եթե նրանց համբերության բաժակը լցվել է, ձեր վրա կընկնի աղետալի ուժգնության զայրույթ: Այդ պահերին Կարիճը, իրոք, լինում է չար և նույնիսկ դաժան:

Միայն մաքրելով հոգին ցածր կիրքերից և անպիտան զգացմունքներից, նրանք ունակ են բացվել բարության և սիրո համար: Այդ ճանապարհն անցնում է յուրաքանչյուր Կարիճ: Նրանց երբեմն թվում է, որ կյանքը նման է մշտական պայքարի: Եվ այստեղ առաջին հերթին կարևոր է հաղթանակը սեփական անձի հանդեպ:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: