Ինչպե՞ս աշխատել արձակուրդից հետո

Այնպես է ստացվել, որ արձակուրդի որակը և երկարությունը ուղիղ կերպով հարաբերական է աշխատանքի անցնելու դժվարությանը: Ներկայացնում ենք մասնագիտական մի քանի խորհուրդ, թե ինչպես վերադառնալ աշխատանքային դիրքեր:

Աշխատանքային առօրյայի ռիթմի մեջ մտեք աստիճանաբար, այնպես, ինչպես սպորտում մեծ տարածություններ կամ պլանային մարզանքին անցնելուց առաջ պետք է նախորդի թեթև մարզանքը: Առաջին մի քանի օրերին՝ «հետարձակուրդային» օրերին, ավելի լավ է ընտրել թեթև աշխատանք: Կարելի է անել միայն հրատապ գործերը, որոնք այլևս չեն կարող սպասել: Հնարավորության դեպքում պետք է հրաժարվել լրացուցիչ աշխատանքից: Այն կարելի է թողնել ավելի ուշ: Ի դեպ, գոյություն ունի հիանալի միջոց աշխատանքային հունի մեջ մտնելու համար՝ օրական ավելացնել խնդիրների քանակը՝ չմոռանալով առավոտյան սկսել ամենաբարդ խնդիրներից և գործերից:

Լավ է, եթե դուք հոգ եք տարել ձեր մասին նախօրոք և արձակուրդից վերադարձել եք ոչ թե երկուշաբթի այլ, օրինակ, չորեքշաբթի: Այդ կերպ դուք կրճատել եք առաջին աշխատանքային շաբաթը և կձգեք մինչև ուրբաթ:

Վերականգնեք օրվա ռեժիմը: Որպեսզի կրկին արթնանաք զարթուցիչի տակ, սովորեք ավելի շուտ պառկել քնելու և չնստել մինչև ուշ գիշեր՝ ըստ սովորության նայելով սոցիալական ցանցերի նորությունները: Ավելի լավ է միացրեք թուլացնող երաժշտություն, ընդունեք ցնցուղ և գիրք կարդացեք: Մի մոռացեք ճիշտ սնվելու մասին: Արձակուրդի ժամանակ, ամենայն հավանականությամբ, սնվել եք ֆաստֆուդով, այժմ ժամանակն է անցնել բանջարեղենների և մրգերի:

Շարժումը կյանք է: Սկսեք ձեր օրը փոքր մարզանքից, վազեք կամ զբոսնեք այգում:

Մի շտապեք ազատվել հաճելի հիշողություններից: Տվեք դրանց երկրորդ կյանք և վայելեք վերապրած պահերը որքան հնարավոր է երկար: Դիտեք լուսանկարները, գործընկերների հետ կիսվեք տպավորություններով, նրանց հուշանվերներ նվիրեք, զարդարեք դրանցով ձեր սեղանը: Լավ տրամադրությունը կբարձրացնի ձեր աշխատունակությունը:

Եթե ամեն դեպքում մելամաղձոտությունը ձեզ պատել է, շարունակեք զարմացնել ձեզ և թուլանալ գրասենյակից դուրս: Կարող եք նույնիսկ կես ժամ զբոսնել մոտակա այգում կամ առևտրի կենտրոնում: Աշխատանքային օրվա ավարտին այցելեք կինոթատրոն կամ գնացեք զբոսնելու ընկերների հետ, նոր սանրվածք արեք կամ քաղցրավենիք վայելեք:

Փոխեք աշխատանքի հանդեպ վերաբերմունքը: Արձակուրդից հետո հունի մեջ ընկնելը մեծամասամբ կապված է նրանից, թե արդյոք մեզ դուր է գալիս մեր աշխատանքը: Եվ այստեղ կարևոր է հիշել Կոնֆուցիոսի ոսկե բառերը․ «ընտրեք աշխատանք ձեր սրտով և դուք ստիպված չեք լինի աշխատել նույնիսկ մեկ օր»: Եթե մասնագիտական գործունեությունը ձեզ ուրախություն և բավարարվածություն է պարգևում, ապա ինչ-որ պահի դուք կսկսեք կարոտել այն: Այդ պարագայում երկար հունի մեջ ընկնելու կարիք չի լինի: Չէ՞ որ աշխատանքային վայրում ձեզ սպասում են սիրելի գործընկերները:

Փոփոխությունները միշտ դրական են: Նոր աշխատանքային օրվա սկիզբը հիանալի ժամանակ է ինչ-որ բան փոխելու կամ ուղղելու: Ցանկանում էիք մոտ նստել պատուհանին, փոխեք նստատեղը: Տրամադրեք ձեզ միայն լավին, ամեն ինչ հնարավոր է:

Առջևում մեզ սպասում են նոր նպատակներ և չիրականացված նախագծեր, անցնեք գործի:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: