Տուրիստական ո՞ր ուղղություններն են նախընտրում հայերը և որքա՞ն արժե հանգիստը Եվրոպայում. մեկնաբանում է մասնագետը

«Ամռանը միշտ էլ հետաքրքրությունն ավելի մեծ է ծովափնյա երկրների ու քաղաքների ուղղությամբ ու այս ամառն էլ բացառություն չէ: Այս տարի հայաստանցիները առավել շատ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել Հունաստանում, անգամ այս ամառ այս ուղղության ցանկացողների թիվը ռեկորդայինի է հասել»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց «Սանի Տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն Մերի Սապոնցյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հունաստանից հետո երկրորդ և համապատասխան մյուս հորիզոնականներում գտնվում են Իսպանիան, Իտալիան, Բուլղարիան և Կիպրոսը, վերջինն, ի դեպ, վիզայի հեշտացված տարբերակ ունի:

«Իհարկե, այս շարքում իր կայուն տեղն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, բայց ամռան տապից ելնելով՝ այդ ուղղության ցանկացողները համեմատաբար ավելի քիչ են: Մեր գործակալության նորությունների շարքում են դեպի Սիցիլիա և Վենեցիա ուղղությունները, որոնք ուղիղ չվերթով են իրականացվում»,- նշեց մասնագետն ու հավելեց. «Ճիշտ է՝ ընտանիքները ավելի շատ հետաքրքրված են ծովափնյա հանգստով, սակայն մեծ հետաքրքրություն կա նաև էքսկուրսիոն տուրերի նկատմամբ, որոնց շարքում թերևս առաջին տեղերում Իտալիան ու Իսպանին են գտնվում»:

Մերի Սապոնցյանը ուրախությամբ նշեց նաև, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Թուրքիայում հանգիստը կազմակերպելու ցանկություն մեր համաքաղաքացիները չունեն.

«Ես մեծ ուրախությամբ ու պատվով եմ նշում, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ կոնկրետ մեր գործակալություն ընդամենը մեկ հոգի է զանգահարել ու հետաքրքրվել Թուրքիա մեկնելու վերաբերյալ: Իսկ մեր գործակալությունն անցյալ տարվանից սկսած չի աշխատում այդ ուղղության շրջանակում»,- հավելեց նա:

Անդրադառնալով հանգիստը կազմակերպման գնային քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Գներն այս տարի ավելի դինամիկ են, նույն հունական ուղղությունները նախորդ տարիների համեմատ ավելի մատչելի են դարձել չվերթների շատ լինելու պատճառով: Եթե միջինը առանձնացնենք, ապա կարող ենք նշել, որ մեկ հոգին 500-600 եվրոյին համարժեք դրամից սկսած Եվրոպայում կարող է կազմակերպել իր հանգիստը»:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: