Ինչպես կրճատել հարսանեկան ծախսերը

Ամառը հարսանիքների շրջան է։ Ինչպես կարծում են հարսանեկան գործակալությունների ներկայացուցիչները,  գեղեցիկ հարսանիք անելու համար ամենևին էլ պարտադիր չէ պարտքեր  կուտակել։

Օրինակ, կարելի է գումար տնտեսել՝ գտնելով ոչ այնքան թանկ ռեստորան, հարսնացուի ծաղկեփունջը պատրաստել  սեզոնային ծաղիկներից, իսկ տորթը պատրաստել տանը։

Կարելի է  նաև հարսանեկան խնջույքը անել հյուրանոցառեստորանային համալիրում, որտեղ հետո առաջին գիշերը  կանցկացնեն նորապսակները։ Նույն տեղում հյուրանոցային համար վարձելով դուք կստանաք զգալի զեղչեր։

Կարելի է  տնտեսել նաև հարսանեկան արարողության ավտոշարասյան դեպքում՝ խնդրելով ընկերներին գալ իրենց անձնական ավտոմեքենաներով՝ այլ թանկարժեք մեքենաներ չվարձակալելու համար։

Անհրաժեշտ է հարսանիքին հրավիրել ուրախ անձանց, որոնք հարսանեկան արարողությունը կվերածեն իսկական տոնի անգամ առանց հանդիսավար-թամադայի առկայության։

Այսպիսով` հարսանիքներ կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչները խորհուրդ են տալիս անմիջապես  չդիմել իրենց, այլ սեփական ուժերով գտնել հարմար ռեստորան, դիմել ընկերների օգնությանը։ Այս դեպքում հարսանեկան ծախսերը  շատ ավելի քիչ կլինեն։

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: