Ինչպես պահպանել մատնահարդարումը երկար ժամանակ

Շատ ցավալի է, երբ երկու ժամ ծախսում եք մատնահարդարման վրա, իսկ այն ճաքում է արդեն իսկ հաջորդ օրը: Այս խորհուրդները նրանց համար են, ովքեր չեն օգտագործում գելեր, սակայն ցանկանում են, որ եղունգները կատարյալ մնան, որքան հնարավոր է երկար:

Հանեք եղունգի վրայի յուղը

Կայուն մատնահարդարման առաջին պայմանը լաքը անյուղ եղունգների վրա քսելն է: Սպիրտի հիման վրա հատուկ հեղուկով մաքրեք եղունգը: Եթե չունեք հատուկ հեղուկ, կարող եք օգտագործել սովորական օծանելիք, որոնք նույնպես սպիրտ են պարունակում: Դրանից հետո մի կպեք եղունգներին, այլապես ոչ մի արդյունք չի լինի:

Թողեք ամեն շերտն ամբողջությամբ չորանա

Որպեսզի մատնահարդրումը երկար դիմանա, ընթացակարգին ավելի երկար ժամանակ տրամադրեք և թողեք որ ամեն շերտն ամբղջությամբ չորանա: Տասը րոպե ընդմիջում արեք ամեն շերտը քսելուց հետո: Եղունգների վրա 4 շերտ է քսվում՝ հիմքը, երկու շերտ լաքը և թոպը: Հենց այս սխեման երկարակեցություն կհաղորդի ձեր մատնահարդարմանը:

Մի օգտագործեք շուտ չորացող լաքեր

Լաքերը, որոնք չորանում են 60 վայրկյանում, նույն արագությամբ և անցնում են: Դրանք իրենց մեջ պարունակում են ավելի շատ լուծույթ, այդ պատճառով շուտ անցնում են: Բացի այդ, դրանք վնասակար են եղունգների համար:

Քսեք թոպը ծայրից ծայր

Մասնագիտական հնարք, որը պետք է հիշել: Եղունգին թոպ քսելիս մի մոռացեք քսել այն մինչև ծայրը: Լաքը սկսում է ծայրից ճաքել: Այս մեթոդը ձեր մատնահարդարումը ավելի կայուն կդարձնի:

Մի չորացրեք վարսահարդարով

Շատ աղջիկներ արագության համար եղունգները չորացնում են տաք օդով, օգտագործելով վարսահարդարը: Հենց դա անել պետք չէ: Օդի տաք հոսանքը քայքայում է լաքի նյութակազմվածքը: Ծայրահեղ դեպքում օգտագործեք սառը օդը:

Թարմացրեք թափանցիկ թոպը

Որպեսզի մատնահարդրումը երկար պահպանվի, թարմացրեք թոպը, դա ավելի հեշտ է, քան քսել վնասված մասերը:

Քսված եղունգներին կարագ քսեք

Այն ոչ միայն կփափկացնի եղունգների շրջակայքը, այլ նաև երկար կպահպանի մատնահարդարումը:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...