Latest 10 episodes

Ինչպես ամբողջ օրն անցկացնել բարձրակրունկներով անցավ

Բարձրակրունկ կոշիկը մեկ ակնթարթում սովորական կնոջը դարձնում է բեմահարթակի գեղեցկուհի: Կազմվածքը դառնում է ավելի սլացիկ, կուրծքը բարձրանում է, ազդրերը ձգվում, իսկ քայլվածքը դառնում նրբագեղ և գայթակղիչ:

Եվ դա հրաշք չէ, ուղղակի բարձրակրունկ կոշիկ հագնելով մեր ծանրության կենտրոնը տեղփոխվում է, և հավասարակշռություն պահելու համար մենք բնազդաբար ձգում, ուղղում ենք ուսերը, քայլերն ավելի գեղեցիկ և զգույշ ենք անում:

Սակայն գեղեցկությունն առանց զոհաբերության չի լինում: Եթե դուք սիրում եք կրել բարձրակրունկ կոշիկներ և գիտեք որքան ցավոտ դա կարող է լինել, ապա հետևեք հետևյալ խորհրդին. վերցրեք սովորական բժշկական սպեղանի, փաթաթեք ոտքի երրորդ և չորրորդ մատները, այնուհետև հագեք կոշիկները: Ցավն այլևս ձեզ չի անհանգստացնի:

Միգուցե անհավանական կարող է թվալ, բայց այս միջոցի համար գոյություն ունի հստակ բացատրություն: Երրորդ և չորրորդ մատների արանքը գոյություն ունի նյարդ, որը ցավի զգացողություն է պատճառում, երբ սեղմվում է: Բարձրակրունկ հագնելիս դուք սեղմում եք այդ նյարդը՝ ծանրության կենտրոնի տեղափոխման պատճառով: Սպեղանին հանում է ճնշումը նյարդի վրայից և դուք կարող եք ողջ օրն անցկացնել բարձրակրունկով:

Այս միջոցը հորինել է 70-ականների մոդել Մարի Հելվին, ով բարձրակրունկ կոշիկներով անհամար օրեր և երեկոներ է անցկացրել պոդիումների և կարմիր գորգերի վրա:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments