Ինչքա՞ն ժամանակ և գումար է անհրաժեշտ մեքենա վարել սովորելու համար. պարզաբանում է մասնագետը

Վերջին տարիներին Երևանում անհամեմատ աճել է կին վարորդների թիվը: Ոմանց կարծիքով՝  ղեկը կնոջ ձեռքին չպետք է լինի, ոմանք էլ հակառակվում են պնդում՝ նշելով, թե կանայք ավելի ուշադիր ու խնամքով են վարում:

Որքա՞ն ժամանակում կարելի է տիրապետել մեքենայի վարման  տեսական և գործնական կանոններին և միջինը որքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար. նշված հարցերի շուրջLife.panorama.am-ը զրուցել է  «Vip Driving» ավտոդպրոցի հիմնադիր Անի Մազմանյանի հետ:

«Դիմորդների մոտ 90 տոկոսը աղջիկներն ու կանայք են, այս առումով կոնկրետ մեր դպրոց երկու ամսվա ընթացքում կարող են դիմել ընդամենը երեքից-չորս տղամարդ: Ընդ որում, տղամարդիկ ավելի շատ տեսական մասը յուրացնելու նպատակով են մեզ դիմում»,- նշեց մասնագետն ու անդրադարձավ տարիքային խմբին. «Իհարկե, ընդհանուր առմամբ դիմորդների տարիքային խումբը 18-33-ի սահմաններում է, բայց մենք ունեցել ենք բացառություններ, երբ մեզ են դիմել 67 և 68 տարեկան կանայք ու 50 անց տղամարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել մեքենա վարել սովորել: Այնպես որ, տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չկա»:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ և որքա՞ն գումար է անհրաժեշտ մեքենա վարելու թե տեսական և թե գործնական կանոնները սովորելու համար, Անի Մազմանյանը պատասխանեց «Կոնկրետ մեր դպրոցն ունի ամբողջական կուրս՝ 12 դասընթացում դիմորդին նախապատրաստում ենք քննությանը, որի ընթացքում նրանք ամբողջապես տիրապետում են տեսական բոլոր կանոններին: Այս փաթեթեի մեջ մտնում են նաև վարել սովորելու դասընթացները՝ 9 ժամ տևողությամբ, սակայն ըստ փորձի, պարզ է դառնում, որ սովորաբար 15 պարապմունք է պետք մեքենա վարելու հմտություններին լիարժեք տիրապետելու համար, իհարկե, այս պարագայում ևս, պետք է հաշվի առնել անհատական ընդունակությունները: Ինչ վերաբերվում է գնային կողմին, մեր դպրոցում, ինչպես նշեցի, գործում է փաթեթ, որի արժեքը 50.000 դրամ է, բայց եթե միայն վարելու մեկ դասին համարժեք գումար նշենք, ապա կնկատենք, որ ինչպես Երևանում գործող ավտոդպրոցների մեծամասնության, այնպես և մեր դեպքում մեկ պարապմունքն արժե 5000 դրամ: Այսինքն՝ մոտ 75.000 դրամի սահմաններում հնարավոր է սովորել մեքենա վարելու թե տեսական, թե գործնական կանոնները»:

Անդրադառնալով  այն պնդումներին, թե կինը ղեկի համար չէ և երբեք էլ տղամարդու նման չի կարողանա հմտորեն մեքենա վարել, «Vip Driving» ավտոդպրոցի հիմնադիրը ընդգծեց. «Այո, կանայք ավելի թույլ են այս առումով, քան տղամարդիկ, բայց եթե կինը անցնի մեքենա վարելու համար նախատեսված ամբողջական կուրսը, ապա նա շատ ավելի կիրթ ու խելացի կարող է վարել, քան տղամարդը: Այսինքն՝ տարածված կարծիքը, թե կանայք, միևնույն է, վատ են վարում ու խնդիրներ են ստեղծում, միանշանակ չի համապատասխանում իրականությանը: Նման դեպքեր առաջանում են նրանց հետ, ովքեր վարորդական իրավունք ձեռք են բերում անհայտ գնով, տեսական մասը սովորում են մակերեսորեն կամ ուղղակի անգիր են անում ու նախատեսված կուրսերն էլ մինչև վերջ չեն անցնում»:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: